Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է բազմակողմանի ձևաչափով խորացնել համագործակցությունը ՀՀ քոլեջների հետ: Սյս անգամ համագործակցություն հաստատվեց Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հետ:
Առաջավոր փորձի փոխանակում, նորարար ծրագրերի ներդրում, մասնագիտական թեմատիկ միջոցառումների իրականացում՝ այս և մի շարք այլ ուղղություններով կընդլայնվի երկկողմ համագործակցությունը ուսումնական հաստատությունների միջև:
Հեռահար համագործակցության՝ Պայմանագրի ստորագրումից հետո, կողմերը շնորհավորեցին միմյանց՝ կարևորելով մասնագիտական կրթական հիմքերի ամրապնդումը:
ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ պայմանագրի կնքմամբ համալսարանը պատրաստակամ է մասնագիտական առանձնահատկություններին համապատասխան կազմակերպելու տարաբնույթ միջոցառումներ քոլեջի սովորողների համար: Ռեկտորը համոզմունք հայտնեց, որ համատեղ ծրագրերը կնպաստեն քոլեջի սովորողների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:
Իր խոսքում քոլեջի տնօրեն Հայկ Բրուտյանը կարևորեց համալսարանի կողմից մասնագիտական աջակցության տրամադրումը և ակտիվ համագործակցությունը ։