Քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացման, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով Եվրասիա միջազգային համալսարանը կնքեց հագործակցության հերթական պայմանագիրը, այս անգամ՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամի հետ:
Պայմանագրի փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մասնագիտական կրթական հիմքերի ամրապնդմանը, միջազգային նորարար ծրագրերի ներդրմանը:
Հեռահար համագործակցության՝ Պայմանագրի ստորագրումից հետո, կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու:
ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը կարևորեց քոլեջի հետ բազմակողմանի ձևաչափով համագործակցության խորացումը, որի ուղղությամբ համալսարանը պատրաստակամ է իրականացնել կրթական գործընթացների արդյունավետությանը միտված ծրագրեր։
Իր խոսքում քոլեջի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը բարձր գնահատեց ԵՄՀ-ի հետ հաստատված կապը, նշելով, որ կողմերի համաձայնեցված համատեղ գործողությունների երկարատև ծրագիրը քոլեջի սաների համար մասնագիտական տեսական և գործնական գիտելիքների զարգացմանը ուղղված լավագույն հնարավորությունն է ակադեմիական կրթական միջավայրում։