ԵՄՀ-ն դինամիկ բուհ է.այստեղ անընդհատ վերանայվում են կրթական գործընթացները. Մարինե Ղահրամանյան

ԵՄՀ Նախագծերի կառավարման և ՏՏ ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու Մարինե Ղահրամանյան

——————————————————————

Խնդրում ենք նշել երեք պատճառ, թե ինչու՞ եք աշխատում ԵՄՀ-ում: 

  • Ինձ համար համալսարանում աշխատելը ինքնաիրացման և մասնագիտական աճի հնարավորության ապահովումն է, որը պայմանավորված է համալսարանի դինամիկ լինելով, կրթական գործընթացների, ուսումնական ծրագրերի անընդհատ վերահսկմամբ և շուկայի ժամանակակից միտումներին ու պահանջներին վերջինիս հարմարեցմամբ: Անընդհատ վերանայվում են նոր առարկաների դասավանդման հնարավորությունները, թարմացվում են առարկայական ծրագրերը:
  • Այդ ամենը դրդում է դասախոսներին պարբերաբար և ակտիվորեն հետևել նոր մեթոդներին և տեխնոլոգիաներին: Այս քաղաքականության և ռազմավարության արդյունքում համալսարանը ներգրավում է լավագույն արհեստավարժ կադրերին, որի արդյունքում ձևավորվում են մասնագիտական ​​թիմեր, իրականացվում են հետաքրքիր հետազոտական ​​նախագծեր:
  • Եվ ամենակարևոր պատճառը՝ ինչու եմ ես աշխատում մեր համալսարանում. այստեղ տիրում է ընկերական, բարեհամբույր և հաճելի մթնոլորտ:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդին մասնագիտություն ընտրելիս, ինչպե՞ս կողմնորոշվել:

Երբ աշակերտներն ու ապագա ուսանողներն ինձ այդպիսի հարց են տալիս, ես առաջին հերթին խորհուրդ եմ տալիս, որ հենց իրենք փորձեն պատասխանել այն հարցին՝ ի՞նչ են ուզում իրենք՝ դիմորդները, կյանքում, որն է իրենց հաճույք պատճառում:  Դրանից հետո փորձեն հասկանալ այն միջավայրը, շրջապատը, թե ինչ առաջարկներ և միտումներ կան շուկայում: Եվ վերջին փուլը. փորձեն համատեղել այս երկու միտումները և ընտրություն կատարել:

 

Ի՞նչ խորհուրդ եք սովորաբար տալիս Ձեր ուսանողներին՝ ապագա հաջողակ կարիերա կառուցելու համար։

Շարունակելով նախորդ հարցը` ես կցանկանայի ասել, որ համալսարանում դասավանդվում է մի շատ հետաքրքիր առարկա՝ «Մասնագիտական կողմնորոշում», որի շրջանակներում մենք մեր ուսանողներն ուղղորդում ենք մասնագիտական ​​կողմնորոշման: Մինչդեռ եթե ցածր կուրսերում այդ  դասընթացների ընթացքում, կիրառելով և օգտագործելով տարբեր տեխնիկաներ, մեթոդներ և գործիքներ, մենք օգնում ենք ուսանողին ընտրել ճիշտ մասնագիտացում, ապա բարձր կուրսերի ուսանողներին օգնում ենք կառուցել ապագա կարիերա, որի հիմքը դրվում է հենց համալսարանում սովորելու տարիներին:

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի