ԵՄՀ-ի՝ որպես ՀՀ առաջատար բուհերից մեկի հաջողության գաղտնիքը ուսանողության նկատմամբ ցուցաբերվող հարգանքն ու հոգատարությունն է. Ռաֆիկ Պետրոսյան

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյան

—————————————————————————

Խնդրում ենք նշել երեք պատճառ, թե ինչու՞ եք աշխատում ԵՄՀ-ում

Ա) Ունենալով բուհական աշխատանքի երկարատև փորձ՝ ես խորապես համոզվել եմ, որ դասախոսի աշխատանքն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ բուհի վարչակազմի և աշխատակազմի միջև ստեղծված է խստապահանջ, բայց և միաժամանակ՝ բարյացկամ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված, ստեղծագործական ու հաճելի աշխատանքային մթնոլորտ։

Հենց այդպիսին է ԵՄՀ  բազմահմուտ, կրթական, ուսումնական և դաստիարակչական գործընթացների լավագույն կազմակերպիչ ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի, նրա ղեկավարած համալսարանական օղակների ղեկավարների՝ մեկ կողմից և այդ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի՝ մյուս կողմից, փոխհարաբերությունները, ուսանողության նկատմամբ ցուցաբերվող հարգանքն ու հոգատարությունը։ Իմ կարծիքով սա է ԵՄՀ՝ որպես ՀՀ առաջատար բուհերից մեկի հաջողության գաղտնիքը։

Բ)  Ուսուցումը լավագույնս կազմակերպելու համար նախևառաջ բուհին անհրաժեշտ է ունենալ ուսումնական և մարմնակրթական, հետազոտական աշխատանքների կատարման նյութատեխնիկական բազա, առաջին հերթին՝ համակարգչային լսարաններ, բացարձակ և ժամանակակից մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան, լսարանային և լաբորատոր տարածքներ։ ԵՄՀ-ն ունի բացառիկ բարենպաստ պայմաններ․ յուրաքանչյուր ուսանողին հասնում է 8 քմ տարածք, անհատական սեղան, համակարգիչ։ Բուհն ունի լայնարձակ միջանցքներ, ներքին հանգստյան համար կահավորված գոտիներ, ֆիզկուլտ դահլիճներ, բուժական կենտրոն, հյուրատներ և այլն։ Մի խոսքով, այստեղ առկա են բոլոր օբյեկտիվ և սյուբեկտիվ պայմանները սովորելու և ժամանակակից մասնագետ դառնալու համար։

Գ)  ԵՄՀ-ն բազմաթիվ միջազգային ծրագրերի մասնակից է, պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում եվրոպական և հետխորհրդային տարածքների մի շարք բուհերի հետ՝ դասախոսների և ուսանողների փոխանակման, այդ թվում երկարատև գործուղումների և վերապատրաստումների ասպարեզում։ Ուստի և այստեղ բարձր պահանջներ են դրված լեզուների  (իսպաներենի, անգլերենի) ուսուցման հարցում․ անց են կացվում լրացուցիչ դասընթացներ այդ լեզուների ուսուցման համար։

ԵՄՀ-ն որպես ՀՀ առաջատար բուհերից մեկը լիազորված է հանրապետության մնացած բոլոր բուհերի միջև միջազգային օժանդակության (ֆինանսավորման) հարցում։

Հենց միայն թվարկվածներն էլ բավական են ԵՄՀ-ում որպես առաջատար բուհում աշխատելու ցանկության համար։ Մանավանդ որ կարիքավոր ուսանողներն այստեղ օգտվում են օրենքով նախատեսված, նաև չնախատեսված արտոնություններից, որն իր հերթին ընկալունակ հարաբերություններ է առաջացնում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության միջև։

Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդին մասնագիտություն ընտրելիս, ինչպե՞ս կողմնորոշվել:

Առաջին հերթին՝ մասնագիտություն ընտրել ըստ նախասիրության և ոչ թե ծնողների պահանջով։ Իրավագիտության պարագայում կառաջարկեի մագիստրատուրայում ընտրել քաղաքացիաիրավական մասնագիտացումը, որովհետև այդ մասնագիտացմամբ են կարգավորվում իրավահարաբերությունների շուրջ 75 տոկոսը, որոնց կարգավորումը գերազանցապես կախված է գործարարության (բիզնեսի) հետ։

Ի՞նչ խորհուրդ եք սովորաբար տալիս Ձեր ուսանողներին՝ ապագա հաջողակ կարիերա կառուցելու համար։

Բացի բուն մասնագիտությունից (իրավագիտությունից) մեր ուսանողները պարտադիր կարգով պետք է ձեռք բերեն նաև համակարգչային գիտելիքներ և օտար լեզվի (հատկապես՝ անգլերենի) հմտություն, որովհետև առանց նշվածների ժամանակակից մասնագետը չի կարող լայնամասշտաբ գործել ոչ երկրի ներսում և ոչ էլ արտասահմանում կամ կատարել հետազոտական աշխատանք՝ օգտվելով օտար լեզվի իմացությունից։

 

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի