Նվազագույն պահանջներ
- Բարձրագույն, գիտական աստիճան, կոչում (ցանկալի է)
- Նվազագույնը 3 տարվա վարչական և գիտամանկավարժական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում
Հատուկ գիտելիքներ
- Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
- Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչներին տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի իմացություն
Հատուկ հմտություններ և կարողություններ
- Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
- Թիմի ձևավորման (team building), արդյունավետ հաղորդակցության, համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
- Նախագծերի պլանավորման և իրականացման կարողություն
- Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականությունների մշակման և կառավարչական հիմնախնդիրների ախտորոշման, լուծման և խորհրդատվության հմտություններ ու կարողություն
Պարտականություններ
- Աջակցել ամբիոնի վարիչին ամբիոնը համալրել բարձր որակավորում ունեցող հիմնական և պայմանագրային կադրերով, նպաստել երիտասարդ դասախոսների մասնագիտական աճին։
- Մշակել և Գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել մասնագիտական կրթական ծրագրերի փաթեթները, սահմանված պարբերականությամբ գնահատելով դրանց արդյունավետությունն ու վերանայման առաջարկներ ներկայացնելով։
- Գործատուներից հավաքագրել թիրախային հետազոտական թեմաներ և ներկայացնել ուսանողական հետազոտությունների (ավարտական աշխատանք, թեզ և այլն) համար։
- Յուրաքանչյու կիսամյակի սկզբում գնահատել և ամբիոնի վարիչի հաստատմանը ներկայացնել առարկայական ծրագրերի օրացուցաթեմատիկ պլանները՝ իրականացնելով ընթացիկ վերահսկողություն դրանց պատշաճ իրականացման նպատակով։
- Կազմակերպել և իրականացնել պլանավորված և չպլանավորված դասալսումներ՝ արդյունքները հասանլեի դարձնելով ամբիոնի վարիչին և դասախոսներին (անհատապես)։
- Վերլուծել և գնահատել ստուգարքների և քննությունների արդյունքները, ներկայացնել առաջարկություններ ուսման որակի բարձրացման ուղղությամբ:
- Մասնակցել բուհի ընդունելության ծրագրի մշակման և իրականացման գործընթացներին՝ աջակցելով Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի աշխատակիցներին:
- Ակտիվ երկկողմանի համագործակցություն հաստատել գործատուների հետ:
- Աջակցել ամբիոնի վարիչին մշակել և իրականացնել համալիր ծրագիր ուսանողների գործնական հմտությունների զարգացման նպատակով։
- Հետևել դասախոսների կողմից գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, երիտասարդ մասնագետներով ամբիոնի համալրմանը:
- Ամբիոնի վարիչի հետ համատեղ՝ ուսանողության համար կազմակերպել արտալսարանային սեմինարներ` միտված գործնական և փափուկ հմտությունների զարգացմանը՝ ներգրավելով ամբիոնի դասախոսներին, ոլորտի գործարաներին և գիտնականներին:
- Պայմանավորվածություն ձեռք բերել կազմակերպությունների ղեկավարության հետ ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու համար՝ թիրախում ունենալով կրթական ծրագրերի հիմնական ուղղությունները:
- Մասնակցել որակավորման բարձրացմանը ուղղված միջոցառումներին:
- Համակարգել համալսարանի Մեդիա լաբորատորիան (media lab)՝ ծառայեցնելով ինչպես լրագրության, այնպես էլ այլ ամբիոնների համար, էլէկտրոնային ռեսուրսների ստեղծմանը։
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2021թ-ի փետրվարի 15-ը ուղարկել լուսանկարով ռեզյումե /CV/ hr@eiu.am Էլ-փոստին։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: