Ս․թ․ նոյեմբերի 2-ին կայացավ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) փորձագետների ներկայացմամբ եռօրյա աշխատաժողովի երկրորդ հանդիպումը, որն ուղղված էր մասնակիցների գործնական հմտությունների զարգացմանը: Առցանց հարթակում մասնակիցների հետ աշխատեցին Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանը և Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) ծրագրերի փորձագետ Կատյա Շնիցերին (Մութցեն, Շվեյցարիա):
Հանդիպման ընթացքում մասնակիցները դիտեցին տեսաֆիլմեր, իրականացրին թիմային աշխատանքներ և քննարկումներ:
Հիշեցնենք, որ լսարանում բազմամշակութային և բազմալեզվական հմտությունների զարգացման վերաբերյալ ինտերակտիվ աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և այլ կրթական հաստատություններում դասավանդող ավելի քան երեսուն մասնագետներ, կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակողներ, որոնց թվում են նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի պրոֆեսորադասախոսական կազմը:
Համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ աշխատաժողովը կազմակերպվում է բացառապես առցանց հարթակում: