Եվրասիա միջազգային համալսարանը ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով` «Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով:
Գիտաժողովը նպատակ ունի քննարկելու մտավոր սեփականության ոլորտում արհեստական բանականության իրավական և էթիկական հիմնախնդիրները։
Գիտաժողովի մասնակիցները ձեռք կբերեն արժեքավոր նպատակային գիտելիքներ նորարարությունների իրավական պաշտպանության, արհեստական բանականության պատասխանատու զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի համար բարենպաստ միջավայրի խրախուսման գործիքների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ գիտաժողովն ինքնատիպ հարթակ կհանդիսանա ոլորտի առաջնորդների, հետազոտողների և քաղաքականություն մշակողների համար՝ զարգացնելու համագործակցային նախագծեր:
Գիտաժողովը կմիավորի ՀՀ և օտարերկրյա կայացած գիտնականներին, սկսնակ և փորձառու հետազոտողներին, ասպիրանտներին՝ նոր գաղափարների և արդյունքների փոխանակման, ինչպես նաև առաջացած գործնական խնդիրների և առաջարկությունների քննարկման համար:
Գիտաժողովին մասնակցելու հրավիրվում են ՀՀ և օտարերկրյա բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, գիտական աշխատողներ, ասպիրանտներ և այլ միջգիտակարգային հետազոտողներ:
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մարտի 7-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ https://forms.gle/iwLohDmqp1y4ksNu6 , իսկ զեկույցները ստորև ներկայացված պահանջներին համապատասխանեն ուղարկել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև ս/թ մարտի 12-ը:
1. տառատեսակը` GHEA Grapalat,
2. հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն,
3. տեքստի տառաչափը` 12,
4. տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,
5. հղումներն իրականացվում են APA ձևաչափով՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում, հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկը:
6. Մասնակցի ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ: Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։ Գիտաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր, իսկ զեկույցները հրապարակվեն գիտաժողովի ժողովածուի տեսքով:

Անցկացման վայրը և օրը. Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճ (419 սենյակ)՝ 2024թ. մարտի 15-ին, ժամը` 10:00-ին:
Գիտաժողովի մասնակցությունն անվճար է. հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն (+37410) 29-90-88, (+374) 77-07-55-59 հեռախոսահամարներով