Ֆինանսներ
«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի նպատակն է պատրաստել ապագա ֆինանսիստներ՝ անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: Կրթական ծրագրի գլխավոր նպատակն է ունենալ մասնագիտական կարողություններով համապատասխան և աշխատաշուկայի պահանջներին բավարարող բարձրակարգ մասնագետներ:
Մասնագիտական դասընթացների շրջանակներում ուսանողները ուսումնասիրում են ֆինանսներ և հաշվապահություն, վիճակագրություն, բյուջետային համակարգ, ֆինանսաբանկային համակարգ և այլն։
- 4 տարի
- Վերջնաժամկետը: 10 Մայիս
Ակնարկ
«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ֆինանսական խորը գիտելիքներով ու վերլուծական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:
Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ միջին մասնագիտական կրթության կամ նախնական մասնագիտական կրթության մասին։
«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատում իրականացվում է ուսանողակենտրոն ուսուցում և ուսումնական ծրագրի իրականացման ընթացքում ուսումնառությունը ապահովվում է հետևյալ մեթոդներով․
- Դասախոսությունների ունկնդրում և հանձնարարված գրականության ընթերցում
- Մասնակցություն քննարկումներին
- Նախագծային աշխատանքներ
- Ինքնուրույն հետազոտություն և աշխատանքի պաշտպանություն
- Տնային աշխատանքներ
- Խմբային աշխատանքներ
- Բանավոր ներկայացումներ
- Դեպքերի և օրինակների վերլուծություն
- Պրակտիկ աշխատանքի կատարում գործատուի հանձնարարությամբ և այլն
Վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև նախաավարտական պրակտիկա, որն իրականացվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան վայրում։ Նախաավարտական պրակտիկան իրականացվում է ինչպես հանրային կառույցներում, այնպես էլ տարբեր ոլորտներում գործող մասնավոր ընկերություններում:
Բակալավրիատի ծրագիրը յուրացրած ուսանողը կարող է ուսումը շարունակել մագիստրատուրայում՝ ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան կամ երկրորդ մասնագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև հնարավորություն ունի կրճատված ժամկետներում՝ ստանալու բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան` երկրորդ մասնագիտության գծով։
Կարիերա
«Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ ոլորտներում կամ կազմակերպություններում՝
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- ՏԻՄ-երի ֆինանսական բաժիններում
- ՀՀ կենտրոնական բանկում
- Հայաստանի ներդրումային հիմնադրամներում,
- Բանկերում և վարկային կազմակերպություններում,
- Ապահովագրական ընկերություններում,
- Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական բաժիններում և այլն:
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
«Ֆինանսներ» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը դրսևորում է․
- Քննադատական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության, ինքնազարգացման, միջդիսցիպլինար թիմում աշխատելու, մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու և ժամանակի կառավարման հմտություններ
- Բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն, այդ թվում համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ինչպես նաև տեղեկատվության կառավարման կարողունակություն (Microsoft Office, STATA/SPSS, Հայկական ծրագրեր և այլն) քննադատական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության, ինքնազարգացման, միջդիսցիպլինար թիմում աշխատելու, մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու և ժամանակի կառավարման հմտություններ
Մասնագիտկան վերջնարդյունքներ
- Ներկայացնում է ժամանակակից ֆինանսներին ներհատուկ հիմնախնդիրները, ունի խորը պատկերացում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերաբերյալ
- Կիրառում է տարբեր ֆինանսական գործիքներ՝ ներդրումների արդյունավետության, բիզնես գործընթացների օպտիմալացման հաշվարկի ռիսկերի և այլնի վերլուծության նպատակով
- Գնահատում է տնտեսական քաղաքականությունների, ինչպես նաև կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը,
- Օգտվելով տեղեկատվության տաբեր աղբյուրներից, հետազոտության քանակական և որակական մեթոդներից՝ վերլուծում և մեկնաբանում է տնտեսագիտական և ֆինանսական տեղեկատվությունը, կատարում է ինքնուրույն հետազոտություններ
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |