Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 1996 թ-ին: Իրավագիտության ամբիոնի գործունեությունը նպատակաուղղված է իրավագիտության և իրավական մշակույթի զարգացմանը և տարածմանը և իրավաբանական բարձրագույն, հետբուհական ու լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:
- 4 տարի
- Վերջնաժամկետը: 10 Մայիս
Ակնարկ
«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական և կիրառական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ճիշտ մեկնաբանմանը և իրացմանը, օրինաստեղծ գործընթացի ապահովմանը, ինչպես նաև իրավակարգի ամրապնդմանը:
Ելնելով ԵՄՀ 2019-2025 թ.թ. ռազմավարությունից և բուհի առաքելությունից կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`
Կրթություն
1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
3. Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա`որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառական գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:
Հետազոտություն
- Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:
Հանրային ծառայություն
- Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:
Կարիերա
Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել.
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
- Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
- Իրավապահ մարմիններում,
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
- Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
- Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
- Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
- Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
- Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
- Դրսևորում է համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
- Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
- Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
- Դրսևորում է ինքնազարգացման կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյունքներ
- Դրսևորում է հիմնարար գիտելիքներ տեսական-պատմական առարկաներին առնչվող տեսությունների ու սկզբունքների վերաբերյալ
- Ներկայացնում է իրավունքի հիմնական ճյուղերը, դրանց սկզբունքները, ինստիտուտները, նորմերի ծագումնաբանությունը և էությունը, այդ ինստիտուտների և նորմերի օրենսդրական ամրագրումն ու կիրառման գործընթացը, ինչպես նաև դրանց համեմատական բնութագրերը
- Պարզաբանում է իրավական վեճերի (կոնֆլիկտների) ծագման պատճառները և դրանց լուծման միջոցները
- Ներկայացնում է իրավական գործունեության մեջ մասնագիտական էթիկայի կանոններն ու առանձնահատկությունները, իրավաբանի մասնագիտական գործունեության ընթացքում ծագող բարոյական կանոնների խախտման և դրանց լուծման հնարավոր եղանակներն ու միջոցները
- Նկարագրում է ՀՀ և արտասահմանյան երկրների իրավական համակարգերը, դրանց առանցքային տարրերն ու հասկացությունները, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային կառուցակարգերը (մեխանիզմները)
- Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային, այդ թվում՝ վերազգային իրավական սկզբունքներն ու նորմերը
- Տրամադրում է խորհրդատվություն իրավաբանական գործունեության կոնկրետ բնագավառներում, առաջարկում վեճի լուծման կառուցակարգեր (մեխանիզմներ)` ելնելով կողմերի շահերից
- Կազմում և ինքնուրույն մշակում է նյութաիրավական և դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև տալիս իրավաբանական եզրակացություններ
- Ունակ է մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել ժամանակակից գիտահետազոտական մեթոդներ
- Կարող է բացահայտել լուծում պահանջող իրավական գործի փաստացի հանգամանքները, ընտրել այն իրավական նորմերը, որոնք ենթական են կիրառման իրավական հիմնավորված որոշում կայացնելու համար
- Մշակում և վերլուծում է իրավական հիմնախնդիրներին վերաբերող տվյալներ, դատական պրակտիկայի և իրավական վիճակագրության նյութեր՝ հիմնավորված դատողություններ անելու համար
- Կարող է հիմնավորված առաջարկություններ անել ուղղված օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը
- Արժևորում է իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը, որոշում անձի պատիվն ու արժանապատվությունը ապահովելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու միջոցները
- Ունակ է կանխարգելելու հանցագործությունները և այլ իրավախախտումները, բացահայտելու և որակելու դրանց իրականացմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ընտրելու դրանք վերացնելու միջոցները: Կարող է դիմակայել կոռուպցիոն երևույթների դրսևորմանը
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |