Կառավարում
«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:
- 4 տարի
- Վերջնաժամկետը: 10 Մայիս
Ակնարկ
«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին: Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին։
Կառավարման բակալավրիատում իրականացվում է ուսանողակենտրոն ուսուցում և ուսումնական ծրագրի իրականացման ընթացքում ուսումնառությունը ապահովվում է հետևյալ մեթոդներով․
- Դասախոսությունների ունկնդրում և հանձնարարված գրականության ընթերցում
- Մասնակցություն քննարկումներին
- Նախագծային աշխատանքներ
- Ինքնուրույն հետազոտություն և աշխատանքի պաշտպանություն
- Տնային աշխատանքներ
- Խմբային աշխատանքներ
- Բանավոր ներկայացումներ
- Դեպքերի և օրինակների վերլուծություն
- Պրակտիկ աշխատանքի կատարում գործատուի հանձնարարությամբ և այլն
Վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև նախաավարտական պրակտիկա, որն իրականացվում է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան վայրում։ Նախաավարտական պրակտիկան իրականացվում է ինչպես հանրային կառույցներում, այնպես էլ տարբեր ոլորտներում գործող մասնավոր ընկերություններում:
Բակալավրիատի ծրագիրը յուրացրած ուսանողը կարող է ուսումը շարունակել մագիստրատուրայում՝ ստանալու Կառավարման մագիստրոսի որակավորման աստիճան կամ երկրորդ մասնագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև հնարավորություն ունի կրճատված ժամկետներում՝ ստանալու բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան` երկրորդ մասնագիտության գծով։
Կարիերա
Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.
- Մարքեթինգ
- Մարդկային ռեսուրսներ
- Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ
- Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ)
- Ձեռնարկատիրություն
- Ֆինանսներ
- Լոգիստիկա
- Ինովացիոն մենեջմենթ
- Կրթության շարունակականություն և այլ։
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը դրսևորում է․
- Քննադատական մտածողություն և ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության, ինքնազարգացման, միջդիսցիպլինար թիմում աշխատելու, մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու և ժամանակի կառավարման հմտություններ
- Բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն, այդ թվում համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ինչպես նաև տեղեկատվության կառավարման կարողունակություն (Microsoft Office, STATA/SPSS, Microsoft Project/JIRA, Հայկական ծրագրեր և այլն)
Մասնագիտկան վերջնարդյունքներ
- Ներկայացնում է տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները, բիզնեսի և կառավարման ոլորտում հիմնական և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
- Դրսևորում է ֆինանսական հաշվետվությունները և տվյալները կարդալու, վերջիններս վերլուծելու հմտություններ, տիրապետում է քանակական և որակական հետազոտության մեթոդներին և դրանք կառավարման ոլորտում կիրառելու հմտություններին, պլանավորում և կառավարում է միջոցները՝ նախագծի նպատակների իրականացման համար
- Վերլուծում է կազմակերպության միկրո և մակրո միջավայրերի տարրերը և դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա (օրինակ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն), կարող է ընտրել վերլուծության համապատասխան գործիքներ (օրինակ՝ արդյունաբերական ոլորտի, շուկայի, PESTLE և այլն)
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |