Քրեական իրավունք և դատավարություն
«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն:
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
«Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում ` գիտահետազոտական պատրաստվածություն պահանջող գործունեություն քրեական իրավունքի և դատավարության ոլորտներում, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են քննադատաբար վերլուծել քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտների օրենսդրությունը, համակարգը, դատական պրակտիկան, բացահայտել մասնագիտական բնագավառի իրավական կարգավորման հետ առնչվող հիմնախնդիրները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ, ինչպես նաև մասնակցություն ունենալ ՀՀ-ում իրավաստեղծ գործունեությանը և իրավակարգի ամրապնդմանը:
Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`
Կրթություն
- Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
- Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
- Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը: - Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:
Հետազոտություն
Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:
Հանրային ծառայություն
Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:
Կարիերա
Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել.
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
- Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
- Իրավապահ մարմիններում,
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
- Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
- Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
- Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքններ
- Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
- Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
- Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
- Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
- Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
- Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
- Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
- Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյունքներ
- Ունի քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
- Քննարկում է քրեական իրավախախտումների պատճառներն ու պայմանները, դրանց կանխարգելման ուղիներն ու միջոցները
- Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
- Գործնականում կիրառում է քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
- Ընդունում է մասնագիտական (քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական) ոլորտում հիմնավորված իրավաբանական որոշումներ և փաստաթղթային ձևակերպում տալիս իրավաբանական գործով ընդունված որոշմանը; Կազմում է իրավական ակտերի նախագծեր, քննչական և դատավարական փաստաթղթեր
- Մեկնաբանում է քրեաիաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական նորմերը և դատական նախադեպերը, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ խնդիրները, իրավական գնահատական տալիս քննվող գործի փաստացի հանգամանքներին
- Կազմում է իրավաբանական եզրակացություններ և տրամադրում որակյալ խորհրդատվություն և փաստաբանական օգնություն
- Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությունը, ինչպես նաև վերազգային և միջազգվային իրավական սկզբունքներն ու նորմերը, այդ թվում՝ համապատասխան նյութաիրավական ու դատավարական ինստիտուտները
- Կիրառում է քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
- Ունակ է կանխարգելել հանցագործությունները, բացահայտել, վերացնել և որակել դրանց իրականացմանը նպաստող պատճառներն ու պայմանները
- Վերլուծում է քննչական և դատական պրակտիկայում հանդիպող իրավիճակները
- Իրավաբանորեն ճիշտ որակում է քրեաիրավական ոլորտին վերաբերող փաստերը; Իրավական որակավորում տալիս նոր կամ անծանոթ (ոչ ստանդարտ) իրավիճակներում
- Իր վարքագծում ղեկավարվում է բարոյական նորմերով` ուղղված հանդուրժողոկանությանը, համագործակցությանը, տարբեր խմբերի ներկացուցիչների միջև փոխըմբռնման ամրապնդմանը, հետևում իրավաբանի էթիկայի սկզբունքներին, բարեխղճորեն կատարում իր մասնագիտական պարտականությունները: Հակազդում է կոռուպցիոն երևույթների դրսևորմանը:
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |