Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մագիստրատուրան նախատեսված է բավարարելու աշխատաշուկայի կողմից թվային բիզնեսի վերաբերյալ գիտելիքներով և հմտություններով օժտված շրջանավարտների առկա պահանջարկը։ Ծրագիրը ծանոթացնում է ժամանակակից տեխնոլոգիաներին և դրանց կիրառմամբ բիզնեսի կառավարման հնարավորությունների հետ։
- 1.5 տարի
- Վերջնաժամկետը: 28 Օգոստոս
Ակնարկ
«Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է շրջանավարտների մոտ ապահովել կառավարչական բնույթի հետազոտական հմտություններ, որոնց առկայության շնորհիվ շրջանավարտը էլեկտրոնային բիզնեսի ոլորտում գործող կազմակերպություններում ունակ կլինի լուծել կառավարչական տարաբնույթ խնդիրներ: Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։
Կարիերա
Ծրագրի շրջանավարտները կարող են դառնալ
- Թվային մարքեթոլոգներ
- Թվային նախագծերի ղեկավարներ
- Սեփական էլեկտրոնային բիզնեսի հիմնադիրներ
- Էլեկտրոնային բիզնեսի վերլուծաբաններ
- Բիզնես պրոցեսերի ավտոմատացման և թվայնացման մասնագետներ և այլն
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
- Ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Մասնագիտական վերջնարդյունքներ
Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային միջոցները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողություն։
Էլեկտրոնային բիզնեսում կառավարման վերաբերյալ գիտելիք և հմտություններ, այդ թվում` էլեկտրոնային բիզնեսի հիմնական մոդելները, իրավական կարգավորման ազգային, եվրոպական և միջազգային գործընթացները, էլեկտրոնային բիզնեսում ձեռներեցության առանձնահատկությունները
Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում, այդ թվում՝ բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ` գնահատելով առկա հնարավորությունները, բարձրացնելով կազմակերպության մրցունակությունը:
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |