Միջազգային և եվրոպական իրավունք
«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն:
- 1.5 Years
- Deadline: 25 May
Ակնարկ
«Միջազգային և եվրոպական իրավունք» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական պատրաստվածություն պահանջող գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են ներկայացնել և պաշտպանել պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների իրավունքներն ու շահերը, ապահովել միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումն ու համագործակցությունը, բացահայտել միջազգային իրավական կարգավորման հետ առնչվող հիմնախնդիրները, իրավունքի ու քաղաքականության զարգացման միտումները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ , միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցություն ունենալ ՀՀ-ում իրավաստեղծ գործունեությանը և նպաստել միջազգային, տարածաշրջանային և ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը:
Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`
Կրթություն
- Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
- Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
- Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը: - Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:
Հետազոտություն
Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:
Հանրային ծառայություն
Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:
Կարիերա
Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել.
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
- Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
- Իրավապահ մարմիններում,
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
- Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
- Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
- Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:
Վերջնարդյունքներ
Ընդհանրական վերջնարդյուքներ
- Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
- Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
- Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
- Դրսևորում է մասնագիտական թեմաներով ոչ մասնագետների հետ շփման կարողունակություն
- Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
- Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
- Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն
Մասնագիտական վերջնարդյունքներ
- Ունի միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
- Ներկայացնում է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հիմնախնդիրները, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական կառուցակարգերը (մեխանիզմները)
- Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
- Գործնականում կիրառում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը և առաջադրում նորարարական գաղափարներ
- Ներկայացնում է միջազգային և ներպետական իրավունքի փոխկապվածության և փոխազդեցության հիմնախնդիրները
- Մշակում է միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված մոտեցումներ
- Մեկնաբանում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտների իրավական նորմերը, նախադեպերն ու սկզբունքները, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ վեճերը
- Տրամադրում է միջազգային-իրավական և եվրոպական-իրավական հիմնախնդիրների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն
- Վերլուծում, մեկնաբանում և համեմատում է ազգային օրենսդրությունը, վերազգային և միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև գնահատում տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում
- Կիրառում է միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտներին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
- Կիրառում է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային կառուցակարգերը (մեխանիզմները)
- Վերլուծում է գործող օրենսդրությունը այն կատարելագործելու անհրաժեշտության, միջազգային չափանիշներին համապատասխանացնելու և Եվրոպական միության իրավական ակտերին ՀՀ օրենքները մոտարկելու տեսանկյունից
- Գնահատում է տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում` համեմատելով այլ երկրների պրակտիկայի հետ
- Մշակում է առաջարկություններ ԵՄ-ի կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ
- Իր վարքագծում ղեկավարվում է բարոյական նորմերով` ուղղված հանդուրժողականությանը, համագործակցությանը, տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման ամրապնդմանը, հետևում իրավաբանի էթիկայի սկզբունքներին, բարեխղճորեն կատարում իր մասնագիտական պարտականությունները
Programme
Semester 1 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Clinical Pharmacy | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |
Semester 2 | Credits | Number |
---|---|---|
Microbiology | 4 | ESTU 768 |
Biochemisrty | 4 | ESTU 432 |
Pharmacy | 2 | ESTU 873 |
Semester 3 | Credits | Number |
---|---|---|
Biology | 4 | ESTU 203 |
Chemisrty | 2 | ESTU 340 |
Drug Technology | 4 | ESTU 657 |