Նախագծերի կառավարում

Պատրաստ ե՞ք նոր հաջողությունների հասնել նախագծերի կառավարման դինամիկ աշխարհում: Մեր մագիստորսական ծրագիրը նախատեսված է այս անընդհատ զարգացող ոլորտում առաջադիմելու համար անհրաժեշտ հմտություններով, գիտելիքներով և փորձառությամբ զինելու համար:
Մենք կօգնենք Ձեզ ձեռք բերել ամենակարևոր հատկությունները, որպեսզի կարողանաք աշխատել փոքր կամ մեծ թիմերի հետ և բիզնես նպատակները դարձնել թիմերի հիմնական նվաճումներ։ 

Ակնարկ

«Նախագծերի կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է շրջանավարտների մոտ ապահովել նախագծերի կառավարման պրակտիկ, ինչպես նաև կառավարչական բնույթի հետազոտական հմտություններ, որոնց առկայության շնորհիվ շրջանավարտը տնտեսության տարբեր ոլորտներում ունակ կլինի մշակել նախագծեր և կառավարել դրանք։ Ծրագրին կարող են դիմել բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Կարիերա

Ավարտելով նախագծերի կառավարման մեր մագիստրոսական ծրագիրը, դուք աշխատաշուկայում կգտնեք մրցունակ ու հետաքրքիր կարիերայի հնարավորություններ, որոնք սպասում են ձեզ.

  • Ծրագրի ղեկավար (IT)
  • Ծրագրի մենեջեր 
  • Ծրագրի համակարգող
  • Խորհրդատու
  • Պետական ​​մարմիններում նախագծերի ղեկավար
  • Ոչ առևտրային կազմակերպություններում նախագծերի ղեկավար
  • Բազմազգ կորպորացիաներում նախագծերի ղեկավար
  • Մասնագիտացված այլ կազմակերպություններ

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքները

  •  քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
  • ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ

Մասնագիտական վերջնարդյունքները 

  • Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ  ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
  • Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողություն։
  • Նախագծերի կառավարման վերաբերյալ խորքային գիտելիքներ, այդ թվում՝  նախագծերի 5 հիմնական գործընթացային խմբերի (նախաձեռնման, պլանավորման, իրագործման, մոնիթորինգի (դիտարկման) և վերահսկման, փակման) վերաբերյալ
  • Նախագծերի կառավարման կարողունակություն՝ ՏՀՏ գործիքների կիրառմամբ (Microsoft Project, JIRA և այլն)                                            

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203
Clinical Pharmacy2ESTU 340
Drug Technology4ESTU 657
Semester 2CreditsNumber
Microbiology4ESTU 768
Biochemisrty4ESTU 432
Pharmacy2ESTU 873
Semester 3CreditsNumber
Biology4ESTU 203
Chemisrty2ESTU 340
Drug Technology4ESTU 657

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​