Աննա Խվորոստյանկինան (PhD) նշանակվել է իրավաբանության ամբիոնի վարիչ

Ուրախությամբ հայտնում ենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստյանկինան (PhD) նշանակվել է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանության ամբիոնի վարիչ։

Աննա Խվորոստյանկինան ծնվել է 1982 թվականի մայիսի 14-ին Դնիպրոյում (նախկինում՝ Դնեպրոպետրովսկ), Ուկրաինա։ Նա իրավունքի տեսության ոլորտում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրենսդրության ինստիտուտում (իրավաբանական գիտությունների թեկնածու է 2012 թ.), «Եվրոպական և անդրազգային իրավունքի առաջադեմ ուսումնասիրություններ» մասնագիտությամբ մագիստրոսի կոչումը ստացել է Իտալիայի Տրենտոյի համալսարանում (2006 թ.), ինչպես նաև ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Ուկրաինայի «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում՝ օրինաստեղծման տեսության մասնագիտությամբ (2005 թ.):

2004-2005 թվականներին Աննա Խվորոստյանկինան աշխատել է որպես իրավական փորձագետ Ուկրաինայի արդարադատության նախարարության իրավական բարեփոխումների և օրենսդրության մշակման կենտրոնում: 2006-2007թթ. աշխատել է որպես պրակտիկանտ Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնում (Աթենք, Հունաստան):

2008 թվականից մինչև 2019 թվականն Աննա Խվորոստյանկինան աշխատել է «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում՝ նախ որպես պրոֆեսորի օգնական, այնուհետև որպես դոցենտ՝ միևնույն համալսարանի ընդհանուր իրավագիտության և հանրային իրավունքի ամբիոնում: 2013 թվականից աշխատում է Բրյուսովի անվան պետական համալսարանում (Հայաստան) որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի իրավագիտության դոցենտ։ 2020 թվականին նա նախաձեռնել է ԲՊՀ միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը և մինչ 2022 թվականի ապրիլը հանդես է եկել որպես վերոնշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն: Ներկայումս նա շարունակում է իր ներդրումը կենտրոնի գործունեության մեջ՝ որպես ավագ գիտաշխատող:

2017 թվականին եղել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ դասախոս և դասավանդել է «Սահմանադրական մշակույթներն անցումային փուլում. սահմանադրական արժեքները և ինքնությունները հետխորհրդային տարածաշրջանում» դասընթացը։ 2020-2021 թվականներին նա համատեղ դասավանդել է «Հայաստանի սահմանադրական զարգացումները» դասընթացը Մարտին Լյութեր համալսարանում (Հալլե, Գերմանիա):

2019 թվականից Աննա Խվորոստյանկինան Բրյուսովի համալսարանում համակարգում է Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլը, որտեղ տրամադրում է դասավանդման, հետազոտական և մեթոդական աջակցություն Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի օրենսդրության մոտարկման և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը։ Ներկայումս նա նաև համակարգում է Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ» մոդուլը Եվրասիա միջազգային համալսարանում:

Աննա Խվորոստյանկինան Կովկասի Եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի (AESC) անդամ է:

Նա ակտիվ հետազոտական գործունեություն է ծավալում և մասնակցել է միջազգային գիտահետազոտական նախագծերի: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են Արևելյան գործընկերության երկրների իրավական համակարգերի եվրոպականացումը, դատական փաստարկման տեսության և պրակտիկայի վերջին զարգացումները, և անցումային շրջանի հասարակություններում իրավունքի գերակայության առանձնահատկությունները:

Աննա Խվորոստյանկինան ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի