Աշխարհի կենտրոնում փոքրիկ Հայաստանն է իր մեծ վշտով. երթ Ծիծեռնակաբերդ

Այսօր լրացավ հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճրի 104-րդ տարելիցը:   Հայ ժողովրդի պատմության ամենաարյունոտ էջը՝ իր տարատեսակ ողբերգական պատմություններով, հուզում է ցանկացածին՝ անկախ ազգությունից, կրոնական դավանանքից, և, չնայած մի շարք երկրների ճանաչման, այդուհանդերձ այն շարունակում է թերևս մնալ չլուծված հիմնահարց:58374299 287727942169742 8333558987555340288 n

Այսօր՝ ս.թ. ապրիլի 24-ին, համայն հայության ուխտատեղի դարձած հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, այցելեց  Եվրասիա միջազգային համալսարանի թիմը՝  հարգանքի տուրք մատուցելու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Այս տարի եվրասիականների կազմում էին նաև Իսպանիայի Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի ուսանողները:

Սկզբում թիմը այցելեց Ցեղասպանության թանգարան, որտեղ  ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի 58378595 275711849977214 8454428382401134592 nվարիչ Սոնա Հակոբյանի հանգամանալից ներկայացմամբ ծանոթացավ 58461055 473360143406464 3723294371374694400 nպահպանվող արխիվային պատմություններին:

«Համայն Իրաքի անունից մեր ցավակցական ուղերձ ենք հղում բարեկամ հայ ժողովրդին.  ցավակցում ենք հայությանը դաժան  կոտորածի ժամանակ զոհված բոլոր անմեղ մարդկանց համար: Մաղթում ենք, որ Աստծո լույսը խաղաղություն և կայունություն տարածի  հայ ժողովրդի և հատկապես աշխարհի վրա»,- թանգարանի հուշամատյանում իրենց տպավորություններով կիսվեցին 58608487 316389742366900 6937022179095609344 nԵՄՀ-ում սովորող իրաքցի ուսանողները:

«Պատմությունը հուզիչ է, փաստերը՝ խոսուն, իսկ այսօրվա երթին մարդկանց բազմաթիվությունը ապացույցն է հայոց լուսավոր ապագայի»,- նշեցին Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները:

Այնուհետև եվրասիականները լռությամբ ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ հույսով, որ հենց այս տարի խնդիրը կստանա իր հանգուցալուծումը:

 

 

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: