Այս օրերին ընթանում է Ֆարմացիա մասնագիտության բակալավրի աստիճանի ամփոփիչ ատեստավորման գործընթացը։
Նշենք, որ ի տարբերություն մյուս մասնագիտությունների՝ Ֆարմացիայի ամբիոնի ուսանողները և՛ ամփոփիչ ատեստավորման քննություններ են հանձնել մասնագիտական դասընթացներից, և՛ իրականացրել են բակալավրի աստիճանի հետազոտություն՝ գրելով ավարտական աշխատանքներ։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Փոլադյանը։