Բացահայտվում են համաշխարհային խաղաղության տեղական արմատները

2016թ. հունիսի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Վերջինս կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:

Միջազգային գիտաժողովի նպատակն է կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ու բացահայտումներ, ստեղծել երկխոսություն քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների միջև:

Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Օհանյանը: Բանախոսը ներկայացրեց թեմայի, խնդրի կարևորությունը և գիտաժողովի անհրաժեշտությունը տարածաշրջանում:

Խոսքի ավարտին Աննա Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին, ներգրավված կամավորներին, անհատներին և կազմակերպություններին, որոնց շնորհիվ կայացավ     գիտաժողովը և կամուրջ ստեղծվեց համաշխարհային, ներպետական կարևոր խնդիրների քննարկման համար:

Ելույթով հանդես եկավ նաև ԵՄ պատվիրակության նախագահ, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ով անդրադարձավ խնդրի կարևորությանն ու բարձրաձայնմանը հատկապես Հայաստանում,  հնարավոր արդյունավետ և համամարդկային ուղիների որոնմանը քաղաքական խաչմերուկներում, միջազգային լսարաններում: Ըստ դեսպանի` համաշխարհային քաղաքականության մակարդակով արդեն նկատելի է դրական ակնառու փոփոխությունների միտում: Գլոբալացված աշխարհն ավելի խաղաղ և միաժամանակ ավելի անհանգիստ է դարձել: Սառը պատերազմի ավարտը հակամարտության և համագործակցության նոր տարատեսակներ ի հայտ բերեց` արմատավորված հանցագործություններ և վերազգային արձագանքներ: Միջպետական պատերազմների կտրուկ նվազումը, առավել անկանոն դրսևորվող քաղաքական պատերազմների քանակական նվազումն ամբողջ աշխարհով մեկ խրախուսվող միտում է համարվում: Այնուամենայնիվ, դեռևս մոլեգնում են մարդասիրական ճգնաժամերը, ինչպես օրնակ սիրիական քաղաքացիական պատերազմը:

ԱՄՆ Մարթին ինստիտուտի տնօրեն, Սթոնհիլ քոլեջի պրոֆեսոր Փիթեր Ուբերտասսիոն նույնպես շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին` լիահույս լինելով, որ այն դեպի խաղաղասիրություն տանող լայնահուն ճանապարհ կհանդիսանա համաշխարհային քաղաքական կոնֆլիկտների հաշտեցման առումով: Նա ուրախ է Սթոնհիլ քոլեջի ուսանողներին ընձեռված հնարավորության համար, ովքեր իրենց ծավալուն հետազոտություններն են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում` ուսումնասիրելով երկիրը ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև մշակութային:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր պարոն Սուրեն Օհանյանը նշեց միջոցառման կարևորությունը ԵՄՀ հետազոտական ներուժի զարգացման առումով, ինչը կարևորվել է համալսարանի վերահավատարմագրման գործընթացի ժամանակ։ Ըստ Սուրեն Օհանյանի, նման գլոբալ նախաձեռնությունները, անշուշտ, իրենց անդրադարձը կունենան կրթության կազմակերպման գործում:

Թեմայի շուրջ իր կարևոր դիտարկումն արեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ով մասնավորապես նշեց. «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մտածող և գործող կազմակերպություն է, դա ձևակերպումներից մեկն է, որով ինքներս մեզ նկարագրում ենք։ Լավ գործելու համար պետք է խորը մտածել: Ուրախ եմ, որ այս երկու օրը տրամադրված կլինի հենց մտածելուն»:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ