դասընթացի շրջանակներում առարկայի դասախոսի հետ մեկ տեղ կազմակերպել էին դատախաղ`ամուսնալուծության և երեխայի դաստիարակությունը հորը հանձնելու վերաբերյալ գործով:
Ուսանողները հանդես եկան հայցվորի, պատասխանողի, դատավորի, դատական նիստերի քարտուղարի, ինչպես նաև խնամակալության և հոգեբարձության մարմնի ներկայացուցչի դերերում:
Դատախաղի կազմակերպման և իրականացման նպատակն էր դատարանում դատական քննության գործընթացը և դատական նիստում դատավարությունը առավել պատկերավոր և ընկալելի դարձնելը:
Հաշվի առնելով, որ դատավարության նիստը դռնբաց էր, նիստի դահլիճում ներկա գտնվեցին Եվրասիա վարժարանի 11-րդ դասարանի իրավագիտության հոսքի աշակերտները: