Դատախաղ- բաց դաս ԵՄՀ «Պատանի իրավաբանի» դպրոցի աշակերտների մասնակցությամբ

2019թ. մայիսի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Պատանի իրավաբանի» դպրոցի աշակերտների ներկայացմամբ (դասախոս՝ Մերրի Շահբազյան) տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին նաև ԵՄՀ «իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Աշակերտները  հանդես   եկան   դատավորի, դատախազի, նիստերի IMG 9563քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քրեական օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն: Դատավարության նմանակման խաղը վերաբերում էր ինքնասպանության հասցնելու գործի քննությանը:

«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց և դատավորը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները:

IMG 9530Պարզելով գործի հանգամանքները և լսելով հայցվորին, պատասխանողին, երրորդ կողմին՝ սահմանված կարգի համաձայն դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Դատավորը վերադարձավ դահլիճ, հայտարարեց վճիռը, կողմերին բացատրեց վճիռը բողոքարկելու իրենց իրավունքը:

Դատախաղից հետո ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ, դասախոս Մերրի Շահբազյանը, դասախոսները, աշակերտները և ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը։

Հավելենք, որ դատախաղը միտված էր  աշակերտների ստացած գիտելիքների վերջնական ստուգմանը, որոնք ամենայն ոգևորությամբ և լրջությամբ ներկայացրին դպրոցի շրջանակներում ձեռքբերած գիտելիքները:

Նշենք, որ «Պատանի իրավաբանի» դպրոցի նպատակն է  մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ իրավագիտության վերաբերյալ, աշակերտի մեջ զարգացնել իրավաբանին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրան ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջինիս նախաձեռնողականությունը:

 
 

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ»

Օրերս American University of Armenia-ում կազմակերպվել էր «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով, որին մասնակցեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության

«Քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու» թեմայով դերախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայից։

Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու» թեմայով դերախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայից։Դերախաղին ուսանողները մասնակցում էին