ԵՄՀ Կառավարման խորհուրդը հաստատեց բուհի 2019-2025 Ռազմավարական ծրագիրը

Ս․թ․  հունիսի 18-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կա­ռա­վարման խորհրդի հերթական նիստը, ո­րը վա­րում էր ­Խորհր­դի նա­խա­գահ պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:

Նշենք, որ բուհի ռազմավարական կառավարումն իրականացվում է Խորհրդի կողմից, որում ներկայացված են ոլորտի առաջատար մասնագետներ, փորձագետներ, գիտնականներ, գործատուներ, ինչպես նաև ԵՄՀ ինստիտուցիոնալ ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտների ներկայացուցիչներ և այլն։

Նիստի ընթացքում բուհի Ռեկտոր Սուրեն Օհանյանը ներկայացրեց ընթացիկ տարվա հաշվետվությունը, որին հաջորդեց ԵՄՀ Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանի զեկույցը։ Վերջինս ամփոփեց 2014-2018 թթ․ Ռազմավարական ծրագրի արդյունքները, բուհի կողմից գրանցած ձեռքբերումները, թերացումները և ներկայացրեց հեռանկարային նոր ծրագիրը։

Վերջին տարիներին բուհն արձանագրել է զգալի ձեռքբերումներ․

  • Ներդվել է Որակի ապահովման ամբողջական համակարգ, որի արդյունքում բուհն անցել է արտաքին հավատարմագրում ՈԱԱԿ-ի կողմից` Եվրոպական չափանիշների և ուղենիշների հիման վրա։ Նշենք, որ երկրում գործող 25 մասնավոր բուհերից այժմ գործող ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեն միայն երկուսը, այդ թվում ԵՄՀ-ն։
  • Կրթության բովանդակության, մեթոդների, ուսանողական համակազմի միջազգայնացման ուղղությամբ բուհի հաջողություններն աննախադեպ էին և կայուն հիմք կապահովեն ռազմավարական նոր շրջափուլի և ռազմավարական նպատակների համար։
  • Վերջնարդյունքահեն մոտեցմամբ վերամշակվել են բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներքին և արտաքին շահառուների հետ սերտ համագործակցությամբ, ներդրվել են նոր կրթական ծրագրեր։

Մինչև 2025 թվականը բուհի ուշադրության կենտրոնում կլինեն ուսանողների և դասախոսների հետազոտական կարողությունների զարգացումը, օտար լեզուների իմացությունը, ինչպես նաև թվային հմտությունների զարգացումը։ Նոր և նորարար ծրագրերի միջոցով կամրապնդվի գործատու-բուհ, ինչպես նաև հետազոտության և կրթության կապը, կզարգացվեն ամբողջությամբ անգլերենով իրականացվող կրթական ծրագրեր, իսկ անգլերենի իմացությունը կլինի պարտադիր պահանջ յուրաքանչյուր աշխատակցի և շրջանավարտի համար։ Ըստ նոր ռազմավարական ծրագրի բուհի ամբիոնների ուշադրության կենտրոնում կլինեն գործնական և հետազոտական աշխատանքների որակը, ամբողջությամբ կվերափոխվեն պրակտիկայի և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները և ձևաչափը։

ԵՄՀ ուսանողը կունենա սեփական ուսումնական ուղին պլանավորելու և անհատական ուսումնական պլան ձևավորելու հնարավորություն՝ ինչպես ընտրովի առարկաների, այնպես էլ ոչ հիմնական որակավորման ծրագրերի (Minor Degree) սահմաններում։ ԵՄՀ ուսանողն ունի շարժունակությանԻՐԱԿԱՆ հնարավորություն, որի լիարժեք ապահովման համար Կառավարման խորհուրդը նիստի ընթացքում հաստատեց նաև Ուսանողների ակադեմիական շարժունության և արդյունքների ճանաչման քաղաքականությունը։

 Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև ԵՄՀ 2017-2018 ուստարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի տարեկան կատարողականը, ԵՄՀ 2018-2019 ուստարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Նիստին խորհրդի անդամների կողմից ընդգծվեցին բուհի մրցակցային առավելությունները, առաջարկություններ եղան բուհի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրերի շուրջ, որոնց կենսագործումը տեղի կունենա մոտ ժամանակում։

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի