ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնը հայտարարում է երեք ինթերնշիփի ծրագրեր

ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնը հայտարարում է հետևյալ ինթերնշիփի ծրագրերը․

Ինթերնշիփ 1 – Մեթոդիստ

Ինթերնը աշխատելու է  ամբիոնի վարիչի անմիջական վերահսկողության ներքո և աջակցելու է ամբիոնին հետևյալ աշխատանքներում․

  • Տեխնիկական աջակցություն կրթական ծրագրերի, ուսումնական և առարկայական ծրագրերի մշակման հարցում
  • Կրթական ծրագրերի հետ կապված բոլոր փաստաթղթերի մատենավարություն
  • Աջակցություն բուհի կայքէջում համապատասխան ծրագրերի տեքստերի պատրաստման գործում
  • Ամբիոնի վարիչի այլ հանձնարարություններ

Ի՞նչ կտա քեզ ինթերնշիփը

  • Վերջնարդյունքահենք մասնագիտական կրթական ծրագիր մշակելու վերաբերյալ գիտելիքներ
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման հմտություններ ( բանավոր, հեռախոսային և էլեկտրոնային նամակագրության միջոցով)
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Վերլուծելու հմտություններ և նախաձեռնողական լինելու կարողություն
  • Մասնագիտական դասընթացները գնահատելու կարողություն
  • Excel-ով և Word-ով աշխատելու հմտությունների կատարելագործում և այլն։

Ինթերշիփը անվճար է, սակայն ծրագիրը հաջողությամբ ավարտած ինթերնին կտա հետևյալ հնարավորությունները․

  • Վկայական և հաջողակ ռեզյումե կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն
  • Անվճար մասնակցություն համալսարանում կազմակերպվող ցանկացած 2 դասընթացին
  • Աշխատանքի առաջարկ՝ թափուր պաշտոնի առկայության դեպքում

Ո՞վքեր կարող են դիմել

  • Կառավարման և տնտեսագիտական մասնագիտությունների բարձր կուրսերի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներ, առանձին դեպքերում մանկավարժական կրթություն ստացած ուսանողները նույնպես կարող են դիտարկվել

 Թեկնածուի նկատմամբ պահանջները

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Microsoft փաթեթով աշխատելու հմտություններ

Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի- շաբաթ (օրական 4 ժամ)

Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան (աշխատանքների մի մասը կարող է իրականացվել հեռավար)

Ինթերնշիփի տևողությունը՝ 3 ամիս

Ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը ուղարկել hr@eiu.am և anna.martirosyan@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։


Ինթերնշիփ 2 – Ադմինիստրատիվ օգնական

Ինթերնը աշխատելու է  ամբիոնի վարիչի անմիջական վերահսկողության ներքո և աջակցելու է ամբիոնի հետևյալ աշխատանքներում․

  • Ժամանակացույցերի կազմում և վերահսկում
  • Ամբիոնի վարիչի հանդիպումների կազմակերպում և կառավարում
  • Ամբիոնային նիստերի և միջոցառումների կազմակերպում
  • Նիստերի արձանագրությունների կազմում
  • Դասախոսների և ուսանողների հետ ամենօրյա հաղորդակցություն
  • Ամբիոնի վարիչի ուղղորդմամբ այլ աշխատանքներ

Ի՞նչ կտա քեզ ինթերնշիփը

  • Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման հմտություններ ( բանավոր, հեռախոսային և էլեկտրոնային նամակագրության միջոցով)
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Վերլուծելու հմտություններ և նախաձեռնողական լինելու կարողություն
  • Միջոցառումներ կազմակերպելու և այլ կազմակերպչական հմտություններ
  • Excel-ով և Word-ով աշխատելու հմտությունների կատարելագործում և այլն։

Ինթերշիփը անվճար է, սակայն ծրագիրը հաջողությամբ ավարտած ինթերնին կտա հետևյալ հնարավորությունները․

  • Վկայական և հաջողակ ռեզյումե կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն
  • Անվճար մասնակցություն համալսարանում կազմակերպվող ցանկացած 2 դասընթացին
  • Աշխատանքի առաջարկ՝ թափուր պաշտոնի առկայության դեպքում

Ովքեր կարող են դիմել

  • Բարձր կուրսերի ուսանողներ, ովքեր ցանկանում են փորձ ձեռք բերել կրթության և կառավարման ոլորտում

Թեկնածուի նկատմամբ պահանջները

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Microsoft փաթեթով աշխատելու հմտություններ
  • Նախաձեռնողականություն, մարդկանց հետ շփվելու և կազմակերպչական հմտություններ

Աշխատանքային գրաֆիկը՝ շաբաթը 5 օր (օրական առնվազն 4 ժամ)

Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան

Ինթերնշիփի տևողությունը՝ 5 ամիս

Ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը ուղարկել hr@eiu.am և anna.martirosyan@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։


Ինթերնշիփ 3 – Դասախոսի օգնական

Ինթերնը աշխատելու է  դասախոսի անմիջական վերահսկողության ներքո հետևյալ ուղղություններով․

  • Microsoft Teams հարթակում դասախոսական նյութերի վերբեռնում և դասակարգում
  • Աջակցություն տվյալ դասընթացի առարկայական ծրագրի և դասախոսական նյութերի մշակման գործընթացում, դասախոսական սլայդերի ձևավորում և այլն։
  • Խնդիրների և թեստերի կազմման հետ կապված տեխնիկական աջակցություն
  • Ուսանողների տնային աշխատանքների հավաքագրում, դասակարգում, ստուգված աշխատանքների փոխանցում և այլն
  • Դասախոսի հետ խորհրդատվական հանդիպումների կազմակերպում
  • Դասընթացի ընթացքում աշխատարանների և խմբային աշխատանքների համակարգում և հսկողություն
  • Դասախոսի հանձնարարությամբ դասընթացի հետ կապված այլ աշխատանքներ

Ինթերնշիփի ավարտին դուք ձեռք կբերեք հետևյալ գիտելիքները և հմտությունները․

Ի՞նչ կտա քեզ ինթերնշիփը

  • Կրթական մոդուլներ մշակելու կարողություն
  • Կրթության մեջ տարբեր տեխնոլոգիաների կիրառելու հմտություններ
  • Ուսանողների խմբերի հետ աշխատելու կազմակերպչական և մեթոդական հմտություններ
  • Մասնագիտության մեջ խորանալու հնարավորություն

Ինթերշիփը անվճար է, սակայն ծրագիրը հաջողությամբ ավարտած ինթերնին կտա հետևյալ հնարավորությունները․

  • Վկայական և հաջողակ ռեզյումե կազմելու վերաբերյալ անվճար խորհրդատվություն
  • Անվճար մասնակցություն համալսարանում կազմակերպվող ցանկացած 2 դասընթացին
  • Աշխատանքի առաջարկ՝ թափուր պաշտոնի առկայության դեպքում

Ովքեր կարող են դիմել

  • Կառավարման և տնտեսագիտական մասնագիտությունների բարձր կուրսի ուսանողներ

Թեկնածուի նկատմամբ պահանջները

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Մասնագիտական գերազանց գիտելիքներ (բարձր ՄՈԳ-ը պարտադիր է)
  • Microsoft փաթեթով աշխատելու հմտություններ

Աշխատանքային գրաֆիկը՝ ըստ դասացուցակի

Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան (աշխատանքների մի մասը կարող է իրականացվել հեռավար)

Ինթերնշիփի տևողությունը՝ 3 ամիս
Աշխատանքային գրաֆիկը՝ ըստ դասացուցակի

Ինթերնշիփի վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան (որոշ աշխատանքներ կարող են կատարվել հեռավար)

Ինթերնշիփի տևողությունը՝ 5 ամիս

Ինքնակենսագրականը մինչև հունվարի 25-ը ուղարկել hr@eiu.am և anna.martirosyan@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։

 

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի