ԵՄՀ-ն կնքեց ատենախոսության համատեղ ղեկավարման պայմանագիր Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) հետ

Եվրասիա միջազգային համալսարանը, դիտարկելով հետազոտական կարողությունների զարգացումը որպես առաջնային ռազմավարական խնդիր, նոր հնարավորությունն  է ստեղծել իր ասպիրանտների համար։

Էրազմուս+ ծրագրի  շրջանակներում Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) հետ երկարաժամկետ գործընկերության արդյունքում խորացվեցին համատեղ հետազոտական ծրագրերը:

Այս կապակցությամբ   Եվրասիա միջագային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) միջև կնքեց նոր պայմանագիր, ըստ որի՝ կողմերը համատեղ կղեկավարեն ԵՄՀ հայցորդների և ասպիրանտների ատենախոսությունները: Այն  հնարավորություն կընձեռի վերջիններիս կատարել ուսումնասիրություններ  Հայաստանում և Իսպանիայում, ինչպես նաև  ատենախոսության պաշտպանությունն իրականացնել Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում:

Այս համագործակցությունը ևս մեկ լավ հնարավորություն է ԵՄՀ ասպիրանտների համար՝  իրականացնելու գիտահետազոտական գործունեություն կրթական ժամանակակից պահանջներին համապատասխան:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: