ԵՄՀ–ում հետազոտական պրակտիկան ավարտեց Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) դոկտորանտը

Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) դոկտորանտ Ֆարուկ Բուկաբարան Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում եռամսյա հետազոտական պրակտիկա անցավ Եվրասիա միջազգային համալսարանում։ «Ուսուցչի դերը օտար լեզուների ուսուցման մեջ. ուսուցում, մեթոդաբանություն և ուսուցման ռազմավարություն. համեմատական ուսումնասիրություն Եվրասիա միջազգային համալսարանի և Արևմտյան Ալժիրի համալսարանների միջև» թեմայով իր հետազոտությունը դոկտորանտն իրականացրեց ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանի ղեկավարությամբ:

Հետազոտությունն իրականացնելու նպատակով դոկտորանտ Ֆարուկ Բուկաբարան ներգրավվեց համալսարանական ուսումնառության գործընթացին, հանդիպումներ ունեցավ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:48390418 343111619851652 7901098988219138048 n

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ ընձեռվեց հնարավորություն հետազոտական պրակտիկաս անցնել Եվրասիա միջազգային համալսարանում։ Շնորհակալ եմ ԵՄՀ անձնակազմին՝ գիտական նյութերով ապահովելու և ցուցաբերած բացառիկ աջակցության համար։ Հայաստանում անցկացրած ժամանակս ամենաանմոռանալիներից էր. ավելի լավ էր կտրել այսքան մղոն ճանապարհ, քան կարդալ հազարավոր գրքեր Հայաստանի մասին: Մարդիկ այստեղ շատ ընկերասեր ու հյուրընկալ են, իսկ ցուրտ եղանակը ոչ մի կերպ չխոչընդոտեց այս  հնագույն պատմական երկիրը բացահայտելուն»,-իր տպավորություններով կիսվեց հետազոտողը:

 

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի