Ս․թ. հունվարի 15-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կրթաթոշակակիրների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները պարզաբանեցին իրենց հուզող մի շարք հարցեր:
Ավանդույթի համաձայն՝ ուսանողներին մեկնելուց առաջ բարի ճանապարհ մաղթեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա խորհուրդ տվեց օտարության մեջ խստորեն պահպանել համավարակից պաշտպանվելու անձնական բոլոր կանոնները, հարգել հյուրընկալող երկրի օրենքները, Ավելի շատ ուշադրություն դարձնել զանազան հմտություններ, հատկապես գործնական, ստեղծագործական, մասնագիտական և այլն ձեռք բերելուն, Հասկանալ տեղացի ուսանողների սովորելու բարձր մոտիվացվածության իմաստը, Ծանոթանալ հյուրընկալող երկրի մշակութային արժեքներին, բացահայտել տարբերություններ, նորը գրի առնել, շատ շրջագայել, Պատրաստ ունենալ մեր երկրի մասին սահիկաշար, աշխատել շփվել անգլախոս լեզվակիր
ուսանողների հետ և այլն:
Ոգևորված բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի քաջալերող խոսքերից՝ հանդիպման ավարտին, ուսանողները խոստացան ո՛չ միայն պահպանել բարձր առաջադիմությունը, այլև սեփական օրինակով լավագույն օրինակը դառնալ բուհի ուսանողների համար և վերադառնալ բացառապես հաղթանակած:
Նշենք, որ շարժունության ծրագրի շրջանակում ԵՄՀ վեց ուսանողի հնարավորություն է ընձեռվել գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակել Վարշավայի բնական գիտությունների համալսարանում (Լեհաստան) և Վալենսիայի համալսարանում (Իսպանիա):
ԵՄՀ ողջ թիմը ևս մեկ անգամ շնորհավորում է կրթաթոշակակիրներին, մաղթում է հաջողություն իր ուսումնատենչ ուսանողներին:
Մենք ուշիուշով կսպասենք նրանց ձեռքբերումներին և կկիսվենք հաջողություններով:
ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին
Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները
«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ
Նվիրատվություն
Your donations will allow us to offer more scholarships and exchange programs, improve our facilities, and invest in exceptional education and groundbreaking research.
Լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարողություններով…