Ժեստերը՝ քաղաքականության մեջ

Ինչպես քայլել, ինչպես բարևել, ժպտալ, հուզվել, վստահելի երևալ և որ ժեստն ինչ է նշանակում:

ԵՄՀ Իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան կազմակերպել էր «Քաղաքական ժեստիկուլյացիա» թեմայով վարպետության դաս, որին մասնակցեցին Եվրասիա վարժարանի սաները, ԵՄՀ և այլ բուհերի ուսանողները, ինչպես նաև «Պատանի դիվանագետի դպրոց»-ի շրջանավարտները:

Վարպետության դասը վարում էր դիվանագետ, միջազգայնագետ Կարեն Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց հայտնի առաջնորդներին, որոնք օգտագործում են տարբեր ժեստեր՝ այդ կերպ ի ցույց դնելով իրենց դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Քննարկման առանցքում էին նաև տարբեր տարիների ՀՀ առաջնորդները:

Հանդիպումն անցավ բավականին թեժ քննարկումների մթնոլորտում:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: