Իննովացիոն զարգացման ֆինանսավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում

2016թ. հոկտեմբերի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողների համար անցկացվեց գիտագործնական սեմինար՝ «Իննովացիոն զարգացման ֆինանսավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Սեմինարը վարեց Կառավարման և ՏՏ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու  Լիլյա Ավետիսյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց Լեհաստանի` Վարշավայի Սոցիալական գիտությունների համալսարանում իր կողմից իրականացված վեցամսյա հետազոտական ծրագիրը և ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձառությունը: Մասնավորապես Լ.Ավետիսյանը խոսեց այն մասին, որ աշխարհի առաջատար իննովացիոն երկրները ապավինում են մեծ ռեսուրսների, որոնք բնութագրվում են ներդրումների ձևերի և աղբյուրների բազմազանությամբ: Պետությունն ունի նշանակալից դեր` ավելացնելով սեփական ներդրումները նոր գիտելիքների և տեխնոլոգիաների բնագավառում, խթանելով նաև մասնավոր կապիտալի ներհոսքը իննովացիոն ոլորտ` հարկային  և ֆինանսական գործիքների օգտագործման միջոցով: Լ.Ավետիսյանը իր խոսքում մասնավորապես նշեց Հայաստանի իննովացիոն զարգացման հիմնախնդիրները և ներկայացրեց իր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները՝ հիմնվելով նաև միջազգային փորձի վրա:

Ծավալվեց մտքերի փոխանակում: Բանախոսը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվում էին  ՓՄՁ իննովացիոն գործունեության ակտիվացմանը, իննովացիոն ոլորտում ՀՀ ձեռքբերումներին, իննովացիաների պետական կարգավորման ուղիներին:

Հավելենք, որ սեմինարին  մասնակցում էին  Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողները,  պրոֆեսորադասախոսական կազմը,  մագիստրանտներն ու ասպիրանտները:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: