Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը «Ալվարիում» դասընթացային և խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ 2016թ. հունիսի 28-ից հուլիսի 8-ը իրականացրեց «Հաջողակ ձեռներեց» նախագիծը:
Ծրագրի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել ձեռներեցության կարողություններ:
Նախագծի ընթացքում իրականացվեցին հետևյալ դասընթացները.
- Հաղորդակցությունը որպես ձեռներեցի կարևորագույն հմտություն։ Ֆիդբեք գործիք
- Գործարար գաղափարների գեներացիա և ընտրություն
- Բիզնես մոդելի կտավ
- Մարքեթինգ. ոլորտի վերլուծություն և մարքեթինգային ռազմավարության մշակում
- Բանակցություններ։ Բանակցային ոճերը, երկկողմանի հաղթանակի մոդել, բանակցային վարժություններ
- Ֆինանսական մոդելավորում և բիզնեսի ֆինանսական կառավարման գործիքներ:
- Որպես դասընթացավարներ հանդես եկան «Ալվարիում» կազմակերպության ներկայացուցիչներ Գոհար Ղաբուզյանը և Կարեն Վարդանյանը:
«Հաջողակ ձեռներեց» նախագիծը ամփոփվեց մասնակիցների նորարար բիզնես գաղափարների պատրաստմամբ: Արդյունքում մասնագիտական հանձնաժողովի դատին ներկայացվեցին «Ջրային կինոթատրոն», «Հակասթրես» «Ուղևարձի էլեկտրոնային կառավարումը ՀՀ-ում» և «Էքստրիմ տուրիզմ» չորս բիզնես գաղափար:
Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում «Ալվարիում» կազմակերպությանը կնքված հուշագրի շրջանակներում բարեխիղճ և պատրաստակամ համագործակցության համար: