Օրերս Իսպանիայի Վալենսիա համալսարանից վերադարձել են Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակած ԵՄՀ ուսանողները: Վերադառնալուն պես վերջիններս շտապեցին առաջինը հանդիպելու բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանին:
Ուսանողները ռեկտորի հետ կիսվեցին հյուրընկալող բուհի իրենց տպավորություններով: Մշտապես կարևորելով կրթական ծրագրերի և գործընթացների բարելավմանը միտված ուսանողների կարծիքը՝ բուհի ռեկտորն այս անգամ ևս անհատական քննարկեց մի շարք հարցեր ուսանողներից յուրաքանչյուրի հետ:
Հավելենք, որ ձևավորված ավանդույթի համաձայն, նոր ուսումնական տարում միջազգային փոխանակման ծրագրի շրջանավարտ-ուսանողները կլոր-սեղան քննարկումների շրջանակում իրենց փորձառությամբ կկիսվեն բուհի այլ ուսանողների հետ: