Իրավագիտության ամբիոնի ուսանողները այցելեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողները «Քրեակատարողական իրավունք» առարկայի շրջանակում (դասախոս՝ Արամ Այվազյան) նախորդ շաբաթ այցելեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցի նպատակն էր զարգացնել ուսանողների գործնական հմտությունները։ Այցի ընթացքում ուսանողները նաև շրջել և ծանոթացել են հիմնարկի ենթակառուցվածքներին։

 

«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի ավագ դպրոցների ու քոլեջների ավարտական դասարանների սովորողները: