Կանանց իրավունքների պաշտպանությունը ապագա իրավաբանների ներկայացմամբ

Ս.թ. հունիսի 6-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Կանանց իրավունքներն ու խտրականությունը» խորագրով հետազոտական նախագծի արդյունքների ներկայացում նույն ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ։

Ապագա իրավաբանները ներկայացրին մարդու իրավունքների ժամանակակից իրավաընկալման հիմնական հայեցակարգերը, խոսեցին կանանց իրավունքների, իրավունքների պաշտպանության հիմնական աղբյուրների, իրավահավասարության, կանանց նկատմամբ իրականացվող գենդերային խտրականության դրսևորումների  մասին:

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հետազոտական նախագծի շրջանակներում կանանց իրավունքների վերաբերյալ իրականացված սոցիալական հարցման արդյունքները, որն իրականացվել էր ԵՄՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում:

Ներկայացումը ուղեկցվեց քննարկումներով, որում ակտիվ ներգրաված էին իրավագիտության ամբիոնի ուսանողները և թեմայով հետաքրքրված այլ մասնակիցները:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: