«Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի մեկնարկը տրված է

Իտալիայի Տուշիայի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը համատեղ հայտարարում են «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի այս տարվա ընդունելության մեկնարկը։

Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, որից առաջին տարին ուսանողը կսովորի Եվրասիա միջազգային համալսարանում, իսկ երկրորդ տարին Իտալիայի Տուշիա համալսարանում։

Տեղեկացնենք, որ ընտրված դիմորդները․

  • Իտալիայի Տուշիա համալսարանում մեկ տարի կսովորեն ԱՆՎՃԱՐ,
  • ուսանողական հանրակացարանում մեկ տարի կբնակվեն ԱՆՎՃԱՐ,
  • ամբողջ ուստարվա ընթացքում կստանան օրական մեկ անգամ ԱՆՎՃԱՐ սնունդ,
  • կստանան ճանապարհածախսի փոխհատուցում
  • կստանան կրթաթոշակ։

Ընդունելությունը մրցութային է։ Ծրագրի ավարտին ուսանողը ստանում է երկու դիպլոմ։

Գրանցվե՛ք խորհրդատվության համար․ https://www.eiu.am/consult/

Արևիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ

Ուրախությամբ հայտնում ենք, որ ԵՄՀ ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը ընտրվել է որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ:

Նախագծերի կառավարում. մագիստրատուրա 1.5 տարի

Կրթական ծրագիրը մշակվել է հայ առաջատար բիզնեսմենների ու կառավարիչների հետ համատեղ և համապատասխանում է PMI®, ԱՄՆ Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից ներկայացված բոլոր պահանջներին։ Կարող է դիմել ցակացած անձ, ով ունի բակալավրի աստիճան և մտադիր է դառնալ իր ոլորտում հաջողակ նախագծի կամ ծրագրի ղեկավար։