Եվրասիա միջազգային համալսարանի և «Ռադիկ Պապյան» իրավաբանական խորհրդատվական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:
Հավելենք, որ հուշագրի շրջանակում իրավաբանական և խորհրդատվական կենտրոնը կղեկավարի քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներին վերաբերող բակալավրիատի ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, կկազմակերպի իրավագիտության ամբիոնի ուսանողների պրակտիկան:
Հուշագիրը հնարավորություն կընձեռի կողմերին համատեղ կազմակերպել գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, դատախաղեր, իրականացնել համատեղ հետազոտություններ, քննարկումներ, մասնակցել իրավաբանական կլինիկայի աշխատանքներին և այլն: