2016 թ. մայիսի 10-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի Որակի ապահովման հանձնաժողովի անդամները կազմակերպել էին սեմինար` «Հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքները» թեմայով:
Սեմինարը վարեցին Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական Լիա Թևոսյանը:
Սեմինարի ընթացքում արհեստավարժ մասնագետներն ուսանողներին ծանոթացրեցին հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքներին ու պահանջներին: Առավել մանրամասն ներկայացվեցին ԵՄՀ մեթոդական բոլոր ցուցումները:
Ուսանողներն իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսներին։ Հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկումների արդյունքում ուսանողները ստացան գիտական աշխատանքի տեխնիկական կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ:
Վերապատրաստում. «Հղումներ կատարելու մեթոդական ուղենիշներ և ՏՀՏ գործիքներ հետազոտողների համար»
21 Մարտի, 2024
Սեմինարների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց օգտագործված աղբյուրների բազմազան տիպերին, հղում կատարելու միջազգայնորեն ընդունելի Հարվարդի ոճին:
Հետազոտական բաղադրիչը՝ ապագա կառավարիչների աշխատանքային գործիք
18 Մարտի, 2024
Առարկան դասավանդող պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը աշխատարանի անցկացման և բովանդակային վերլուծության համար ուսանողներին տրամադրել էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից դուրս բերված հատվածային հաշիվների ելակետային տվյալներ:
T-GREEN նախագծի աշխատաժողովը Կրակովի Յագելոնյան համալսարանում
18 Մարտի, 2024
Կրակովում կայացավ այս տարի մեկնարկած Եվրոպական միության Էրազմուս+ Ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը։