Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել այն փորձն ու արդյունքները, դժվարություններն ու մարտահրավերները, որոնք կուտակել են բուհերը տարբեր միջազգային ծրագրերի իրականացման փուլում:
Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը ներկայացրել է ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագիրը (#HARMONY):
Արդյունքների մասին խոսելիս նա ընդգծել է, որ եռամյա ծրագրի արդյունքում մշակվել և վավերացվել է միջազգայնացման ռազմավարություն, ինչպես նաև ընդունվել է Կրեդիտների ամբողջական ճանաչման քաղաքականություն և ուսանողների հավաքագրման ռազմավարություն։
Եվրասիա միջազգային համալսարանը հանդիսացել է «Հարմոնիա» ծրագրի հայաստանյան գործընկերն ու իրականացնողը՝ համագործակցելով Իսպանիայի Սևիլիայի համալսարանի հետ:
ԵՄՀ կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանն էլ արդեն իսկ գործընկերներին է ներկայացրել ԵՄՀ նոր մեկնարկած «Արևելյան հարևանության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության և միջազգայնացման» (SIN-NEC) նախագծի ընթացիկ ձեռքբերումները։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվում են միջազգայնացման ինքնագնահատման գործիքներ և ռազմավարություններ, ինչպես նաև իրականացվում են վերապատրաստման միջոցառումներ:
Մասնակիցները կարևորել են նմանատիպ հանդիպումների կազմակերպումը ու արժեքավոր փորձի փոխանակումը:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ