Եվրասիա միջագային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի (Իսպանիա) միջև կնքված նոր պայմանագիրը հնարավորություն է ընձեռում բուհերին համատեղ ղեկավարելու ԵՄՀ հայցորդների և ասպիրանտների ատենախոսությունները, կատարել ուսումնասիրություններ Հայաստանում և Իսպանիայում, ինչպես նաև ատենախոսության պաշտպանությունն իրականացնել Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում:
Վերը նշված նախաձեռնության շրջանակներում ներկայումս Օտար լեզու և գրականության ամբիոնի երկու ասպիրանտ իրենց հետազոտություններն են իրականացնում Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի հետ համատեղ ղեկավարմամբ:
ԵՄՀ և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի հետ Ասպիրանտական համատեղ ղեկավարման շրջանակում էլյա Դավթյանը վերջերս մեկնեց Իսպանիա հետազոտություն իրականացնելու և Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանի համաղեկավարի հետ ատենախոսության դրույթները քննարկելու նպատակով:
Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը մաղթում է Էլյա Դավթյանին արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ։