ԵՄՀ-ն հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցչությանը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) ներկայացուցչությանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի կարողությունների զարգացման պատասխանատու Աննա Դեմիրի, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանի և փոխնախագահ Շուշանիկ Գալոյանի:

Այցի հիմնական նպատակն էր նպաստել երկկողմ համագործակցության խորացմանը և բարձրացնել ESN-ի գործունեության իրազեկվածությունը ուսանողների շրջանում:

Հանդիպման ընթացքում Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցիչները ԵՄՀ ուսանողների հետ քննարկեցին կառույցի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք հարցեր: Հանդիպմանը  մասնակցում էին նաև Էրազմուս+ շարժունության ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողները, որոնք ներկայացրին առաջարկություններ միջազգային փորձի տեղայնացման ուղղությամբ:

«Էրազմուս+»-ը գիտելիքները հարստացնելու նոր հնարավորություն էր

Եվրասիա միջազգային համալսարանի «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սիլվա Հայրիյանը և Օքսաննա Գրիգորյանը այս օրերին Էրազմուս+ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում ուսումնառության

Էրազմուս+ ARMDOCT ծրագրի մասնակիցները այցելեցին Վիլնյուսի համալսարան

Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մայիսի 3-5-ն ընկած ժամակահատվածում Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում