ԵՄՀ-ն հյուրընկալեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Այսօր «Դասընթացների կենտրոն»-ի նախաձեռնությամբ իրականացվող «Ամառային դպրոց-2021» ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանատան ներկայացուցիչներին:
 
Պարոն դեսպանին բուհում առաջինը հյուրընկալեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և համալսարանի ներկայացուցիչները։ Մեծարգո դեսպանը և դեսպանատան ներկայացուցիչները ծանոթացան բուհի կրթական ծրագրերին, որակի ապահովման մոտեցումներին, գործատուների հետ համագործակցության հնարավորություններին և ուսանողներին ներկայացվող պահանջներին։ Քննարկվեցին ԵՄՀ և Իրանի Իսլամական Հանրապետության բուհերի միջև համագործակցության հնարավորությունները։
 
Իր խոսքում մեծարգո դեսպանը փաստեց, որ գիտությունը և կրթությունը յուրաքանչյուր երկրի զարգացման և առաջընթացի հիմքն են հանդիսանում: Այս համատեքստում պարոն դեսպանը նշեց, որ դեսպանատունը պատրաստակամ է իր բոլոր հնարավորությունների սահմաններում Իրանի Իսլամական հանրապետության բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հնարավորություններն օգտագործել Եվրասիա միջազգային համալսարանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
 
Արդյունքում, պարոն դեսպանի առաջարկով, համատեղ կկազմվի կրթական և գիտական ուղղություններով ճանապարհային քարտեզ և հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:
 
Քննարկմանը հաջորդեց հանդիպումը «Ամառային դպրոց-2021» ծրագրի սաների հետ, որի ընթացում մասնակիցները պարոն դեսպանի հետ քննարկեցին երկու երկրների դիվանագիտական, տնտեսական հարաբերությունները:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ