ԵՄՀ-ն հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ս․թ․մայիսի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդին և դեսպանատան ներկայացուցիչներին:

Վերջիններս հանդիպեցին ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանին, համալսարանի ներկայացուցիչներին։

Մեծարգո հավատարմատարը և դեսպանատան ներկայացուցիչները ծանոթացան բուհի կրթական ծրագրերին, որակի ապահովման մոտեցումներին և ուսանողներին ներկայացվող պահանջներին։ Քննարկվեցին ԵՄՀ և Իրաքի հանրապետության բուհերի միջև համագործակցության հնարավորություններ։ Պարոն Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդին շնորհակալություն հայտնեց բուհից՝ ի դեմս ռեկտորի և աշխատակազմի, ուսանողների մասնագիտական կրթությունը լավագույնս կազմակերպելու համար՝ խնդրելով պահպանել ուսանողների նկատմամբ խստապահանջ առկա մոտեցումը: Քննարկմանը հաջորդեց շրջայցը, որի ժամանակ դեսպանատան ներկայացուցչական կազմը ծանոթացավ բուհի ենթակառուցվածքներին, նոր տեխնոլոգիաներով հագեցած լսարաններին և լաբորատորիաներին։

Առաջիկայում ԵՄՀ դասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները կայցելեն Իրաք՝ ուսումնասիրելու երկրի կրթական համակարգը և առանձահատկությունները, Իրաքի հանրապետության բուհերի հետ կընդլայնեն համագործակցությունը կրթական և հետազոտական ոլորտներում։

 

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: