ԵՄՀ-ն հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանին

Այսօր՝ ս․թ․հունիսի 17-ին, Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանին։ Դեսպանին բուհում առաջինը դիմավորեցին ԵՄՀ հիմնադիրների խորհրդի նախագահ, Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը և ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Հանդիպման ընթացքում պրոֆեսորները դեսպանի հետ միասին քննարկեցին երկու պետությունների՝ Հայաստանի և Իրաքի IMG 1391բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու առկա հիմնախնդիրները և վերջիններիս համապատասխանելիությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:  Իր հերթին դեսպան Ալիա Մահմուդ Սալմանին շնորհակալություն հայտնեց բուհից՝ ի դեմս ռեկտորի և աշխատակազմի, ուսանողների մասնագիտական IMG 1373կրթությունը լավագույնս կազմակերպելու, ուսանողների  նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, և համոզմունք հայտնեց, որ նոր մասնագիտական առարկաների ավելացմանը զուգընթաց կձևավորվեն համապատասխան բարձրակարգ տեխնիկայով զինված նորանոր լաբորատորիաներ։

Այցի շրջանակում Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանը հանդիպեց ԵՄՀ ուսանողներին, որի ընթացքում ուսանողները դեսպանին ուղղեցին տարաբնույթ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ։

Դեսպանի հետ հանդիպումն ավարտվեց բուհում շրջայցով։

 

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ