ԵՄՀ-ն մասնակցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Կարիերայի և մասնագիտությունների օր» միջոցառմանը

Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցեց Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Կարիերայի և մասնագիտությունների օր» միջոցառմանը:

Միջոցառման հիմնական նպատակն էր աջակցել մարզերի երիտասարդներին մասնագիտության ճիշտ կողմնորոշման հարցում:

Միջոցառմանը իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը: ԵՄՀ-ն ներկայացրեց տաղավար, որտեղ ԵՄՀ  Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը և բուհի ուսանող-կամավորները համալսարանի գործունեությամբ հետաքրքրվողներին ներկայացրին կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները, նորարարական մոտեցումները, որոնք նպաստում են ուսանողի մրցունակության բարձրացմանը և աշխատաշուկայում արագ ինտեգրմանը:

Հատկանշական էր այն, որ ԵՄՀ տաղավարը հետաքրքրեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանին: Ուսանողները մեծ ոգևորությամբ պատասխանեցին վերջինիս հուզող հարցերին:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: