ԵՄՀ ռեկտորի շնորհավորական խոսքը ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ

Շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Եվրասիա միջազգային համալսարանն անչափ կարևորում է Ձեր մասնակցությունը մեր բուհի ու երկրի հասարակական, կրթական ու սոցիալական, ռազմահայրենասիրական նախաձեռնություններում: Դուք եք մեր երկրի շարժիչ ուժը:

Փաստ է, որ ուսանողների, գիտակ երիտասարդների ակտիվ և միասնական ներգրավվածության շնորհիվ է հնարավոր երկրի ամենօրյա խնդիրների լուծումը և միայն արդիական մասնագիտական խորը գիտելիքներով, կրթական բարձր մակարդակ ունեցող ուսանողները կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Ցանկանում եմ, որ լինե՛ք նպատակասլաց և ամեն օր հարստացնեք Ձեր գիտելիքներն ու հմտությունները, որոնք ամբողջ կյանքում լինելու են Ձեր հաջողությունների ու ձեռքբերումների գլխավոր երաշխիքը:

Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ դասախոսական կազմի և իմ անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում նորանոր նվաճումներ:

 

ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Օհանյան

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: