«Ես վերցնում եմ ինձ հետ գիտելիքի ու ոգեշնչման մի հսկա պաշար»

Ավարտվեց «Երիտասարդների համար ֆինանսական գրագիտություն» թեմայով դասընթացների շարքը:

Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման եւ գործատուների հետ կապի կենտրոն»-ը Հայաստանի Կենտրոնական բանկի եւ ԱՅՍԵԿ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր «Երիտասարդների համար ֆինանսական գրագիտություն» թեմայով դասընթացների շարք: Դասընթացներն անցկացրեց Բրազիլիայից ժամանած կամավոր Իզաբելա Դե Սկարպա Անզուինոն:

Ծրագրի հիմնական նպատակն էր պատանիներին եւ երիտասարդներին հասանելի դարձնել անձնական ֆինանսների կառավարումը։

Իզաբելան կիսվում է իր տպավորություններով. «Դասընթացաշարի ժամանակ ուսումնասիրեցինք մշակութային եւ հասարակական թեմաներ, կիսվեցինք մեր փորձով, քննարկեցինք մեր երկների եւ մշակույթի վերաբերյալ մի շարք թեմաներ, եւ իհարկե, խոսեցիք կյանքի մեր սպասելիքներից: Բազմաթիվ էին քննարկումներն ապագայի եւ մասնագիտական աճի մասին: Ես վերցնում եմ ինձ հետ նրանց լուսավոր ապագայից մի փոքր հատաված եւ գիտելիքի ու ոգեշնչման մի հսկա պաշար, որ ստացա նրանցից:

Փորձառության կիսումն օգտակար էր նաեւ Անգլերեն լեզվի զարգացման առումով: Քննարկումներին բոլորն էին ակտիվ, ես տեսնում էի բոլորի հետաքրքրվածությունն Անգլերեն լեզվի բարելավման համար: Լսելով արտասանության տարբեր  ձեւեր՝ մասնակիցները կարող էին զարգացնել իրենց լեզվական կարողությունները:

Ուրախ եմ Եվրասիայի հետ կապ ունենալու եւ ուսանողներին հանդիպելու համար: Հուսով եմ դասընթացաշարի շաբաթները նույնքան օգտակար էին եւ հաճելի ձեզ համար, ինչքան որ ինձ համար էին»:

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի