Եվրասիա միջազգային համալսարանը ստացել է հեղինակավոր Էրազմուս+ Ժան Մոնե ամբիոն ստեղծելու հնարավորություն

Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը:

Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետևյալ 3 Հիմնական Գործողությունները և այլ միջոցառումները`

  • Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ1)
  • Նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում (ՀԳ2)
  • Աջակցություն քաղաքական բարեփոխումներին (ՀԳ3)
  • Ժան Մոնե գործողություններ
  • Գործողություններ սպորտի ոլորտում

Էրազմուս+ ծրագիրը բաց է հետևյալ երկրների համար`

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են լիարժեք մասնակցել Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին`
Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 6 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա):

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողությունների` հիմնվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա`
Արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,
Հարավային Միջերկրածովյան երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս,
Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևի և Կոսովոյի անկախության հռչակագրի մասին ԱՄԴ կարծիքի):

Էրազմուս+ ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին (Հիմնական Գործողություն 1-ի, 2-ի և 3-ի շրջանակներում) առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիտորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:

Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածը ներառում է`

Հիմնական Գործողություն 1`

  • Միջազգային կրեդիտային շարժունություն
  • Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր

Հիմնական Գործողություն 2`

  • Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում
  • Գիտելիքահենք գործընկերներություններ և ռազմավարական համագործակցություններ, որոնք բաց են Գործընկեր երկրի մասնակցության համար

Հիմնական Գործողություն 3`

  • Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմեր
  • Հանձնաժողովի քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների/ տարածաշրջանների հետ hետազոտությունները
  • Գործընկեր երկրներում Էրազմուս+-ի շրջանավարտների ասոցիացիաների տարածաշրջանային մասնաճյուղերը

Ժան Մոնե գործողություններ 

Ավելին՝ https://erasmusplus.am/

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ