Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողները մասնակցեցին «Մասնագիտական կողմնորոշման հեռանկարներ» խորագրով դասընթացին ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 թ. մայիսի 21-ին «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողները մասնակցեցին «Մասնագիտական կողմնորոշման հեռանկարներ» դասընթացին: Այն կազմակերպել էր «ԱԼՎԱՐԻՈՒՄ» ընկերությունը «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես – ֆորումի շրջանակում:

Մասնակիցները լրացրեցին կարիերայի ուղղորդման թեստեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել, թե որքանով է ընտրված մասնագիտությունը համապատասխանում տվյալ անձի մասնագիտական հնարավորություններին: Թեստի արդյունքները քննարկվեցին մասնակիցների հետ: Դասընթացի ժամանակ ուսանողներին ներկայացվեցին նաև աշխատանքի ընդունվելիս հարցազրույցին ներկայանալու և մասնակցելու հմտություններ:

Դասընթացի գործնական հատվածում մասնակիցները կազմեցին աշխատանք փնտրելու անհատական պլաններ:

«Եվրասիա» միջազգային համալսարանի կարիերիայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը ողջունեց նմանատիպ դասընթացների կազմակերպման գաղափարը և նշեց, որ դրանք հնարավորություն են ընձեռում ուսանողներին գրագետ և հմուտ կերպով ներգրավվել աշխատաշուկայի գործընթացներում:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: