Երաշխավորված կյանքի ուղեգիր

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար ամենանշանակալից իրադարձությունը դիպլոմների հանձնման արարողությունն է: Եվրասիա միջազգային  համալսարանը այս տարի նույնպես կյանքի ուղեգիր տվեց բազմաթիվ շրջանավարտների: Այսօր համալսարանի հանդիսությունների սրահում հավաքվածների տրամադրությունը տոնական էր: Արարողության սկզբում շրջանավարտներին ողջունեց ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ի. Բաբայանը: Նա շնորհավորեց շրջանավարտներին և շնորհակալական խոսքեր ուղղեց համալսարանի դասախոսական և սպասարկող կազմին: Այնուհետև հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր պրոֆ. Ս. Օհանյանը: Նա ընդգծեց, որ ամենևին էլ մտահոգված չէ շրջանավարտների ճակատագրով, որովհետև նրանք ստացել են և´ տեսական, և´ գործնական մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են այսօրվա շրջանավարտին աշխատաշուկայում հաստատուն տեղ զբաղեցնելու համար:  Նա կարևորեց նոր մեթոդաբանությամբ համեմատաբար փոքր խմբերով կազմակերպվող ուսուցումը, գործատուների հետ ակտիվ համագործակցությունը, միջազգային փոխանակման ծրագրերին ուսանողների ակտիվ մասնակցությունը:

Շրջանավարտներին ողջույնի խոսք հղեցին կառավարման ամբիոնի վարիչ դոց. Ա. Մարդոյանը, իրավագիտության ամբիոնի դասախոս Ա. Աղասյանը և օտար լեզուների ամբիոնի վարիչ Ս. Հակոբյանը:

Հետաքրքրական էր, երբ դիպլոմներ էին ստանում  նաև միջազգային փոխանակման ծրագրերին  մասնակից ուսանողները, ովքեր  դրվատանքի խոսքեր ուղղեցին համալսարանի ղեկավարությանը և հիմնադիրների խորհրդին՝այսպիսի բացառիկ հնարավորություն ընձեռելու համար:

Ներկաները առանձնապես ջերմությամբ ընդունեցին համալսարանի Կառավարման մասնագիտության մագիստրանտ Ասյա Հայրապետյանին, ով վեց ամիս տևողությամբ ուսուցումը շարունակել էր Իտալիայի Տուշիա համալսարանում և այժմ բուհը ավարտեց գերազանց առաջադիմությամբ:

     Մեծ ոգևորությամբ ներկաները դիմավորեցին ՀՀ պաշտպանության և ոստիկանության համակարգի աշխատակից-շրջանավարտներին:

Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել այն փաստը, որ բակալավրիատի բազմաթիվ շրջանավարտներ ցանկություն են հայտնել ուսուցումը շարունակելու համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրում:

 

 

 

 

 

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ