«Երկակի նշանակության ապրանքների արտահանման իրավական կարգավորումը և դրանց առանձնահատկությունները»

Եվրասիա միջազգային համալսարանը Իննովացիոն հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման իրավական կարգավորումը և դրանց առանձնահատկությունները» խորագրով դասընթաց՝ հետազոտողների, գիտնականների, գիտակրթական կազմակերպությունների վարչական անձնակազմի, երիատսարդ գիտնականների, սովորողների, ոչ նյութական արժեքներ ստեղծող և արտահանող, ինչպես նաև հետազոտական աշխատաքներ իրականացնող մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների համար։ Դասընթացը ներառված է նաև ԵՄՀ որոշ մասնագիտությունների ուսումնական պլաններում և բաց է այլ հետաքրքրված անձանց համար։
 
ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
2010 թվականից ՀՀ-ում գործում է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքը, որով կարգավորվում են երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների արտահանման, տարանցիկ փոխադրման, փոխանցման հետ կապված տարբեր հարցեր։ Ցանկացած բնույթի տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, հանդիսանում են տվյալ օրենքի կարգավորման առարկա:
 
ՀՀ-ում բազմաթիվ գիտնականներ, հետազոտողներ, ծրագրավորողներ և այլ մտավոր գործունեություն իրականացնող անձիք հաճախ տեղեկացված չեն տվյալ օրենքի պահանջների մասին և հետևաբար չեն տիրապետում իրենց իրավունքներին և պարտականություններին։ Խնդիրը վերաբերվում է նաև համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպություններին և նրանց ղեկավարներին։
 
Հաճախ վերոհիշյալ անձիք չեն պատկերացնում երկակի նշանակության տեղեկատվության արտահանման հետ կապված առանձնահատկություններն ու դրանից բխող ռիսկերը։ Օրինակ` քիմիայի կամ ֆիզիկայի որևէ հարցի վերաբերյալ գիտական հոդված միջազգային ամսագրում տպագրության ներկայացնելը (անգամ էլեկտրոնային փոտով այն խմբագրման ուղարկելը) համարժեք է արտահանման և եթե դրանում առկա է երկակի նշանակության տեղեկատվություն, ապա խնդիրը գտնվում է համապատասխան օրենքի կարգավորման դաշտում, իսկ հնարավոր պատասխանատվությունը կարող է լինել ընդհուպ մինչև քրեական։
 
Տեղեկատվության երկակի նշանակության բնույթի առկայության հաստատումը կամ հերքումը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության արտահանման խնդիրները պատշաճ կարգավորելու համար կազմակերպություններում պետք է գործեն համապատասխան ընթացակարգեր, որոնք ևս կներկայացվեն դասընթացների ժամանակ։
 
Մասնակցելով դասընթացին մասնակիցները ձեռք կբերեն համապարփակ գիտելիքներ և հմտություններ՝ զգայուն տեխնոլոգիաների, ոչ նյութական ապրանքներին (տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք) առընչվող հետազոտությունների արտահանման (արտերկրում հրատարակում, համացանցով փոխանցում և այլն) ռիսկերի, ՀՀ օրենսդրությամբ և իրավակիրառ պրակտիկայով սահմանված պարտականությունների, միջազգային փորձի, գիտական հանրության, համալսարանների և հետազոտական կառույցների գործառույթների, առաջատար բուհերի վետինգ համակարգերի և այլ հարցերի շուրջ։
1. Դասընթացի ամբողջական տևողությունը՝ 12 շաբաթ, շաբաթը մեկ հանդիպում, յուրաքանչյուր հանդիպում՝ 80 րոպե։
2. Մեկնարկ՝ 2024 թ․ մարտի 14-ից։
3. Պարապմունքների ժամերը (նախնական)՝ 18:30-19:50
4. Դասընթացների ֆորմատը՝ հիբրիդային (դեմառդեմ և առցանց հանդիպումներ, հանդիպումների 50%` դեմառդեմ):
Մասնակցիները կատարելու են նաև գործնական հանձնարարություններ և կտրամադրվի 2 կրեդիտով հավաստագիր։
 
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
Դասընթացին մասնակցելու համար սահմնաված են հետևյալ վճարի չափերը․
• ուսանողների և ասպիրատների համար 12,000 ՀՀ դրամ,
• գիտակրթական հաստատությունների աշխատակիցների համար՝ 18,000 ՀՀ դրամ
• մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների համար՝ 24,000 ՀՀ դրամ։
Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը, հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/r9tVhmSvYu
Գրանցման վերջնաժամկետը՝ 12․03․2023
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՄՀ հետազոտական կենտրոն/ Լիա Թևոսյան e-mail: research.center@eiu.am
 
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԸ
Դասընթացը բաղկացած է լինելու հետևյալ հիմնական բաղադրիչներից՝ տեսական դասախոսություններ, նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում ծագած խնդրահարույց հարցերի վերաբերյալ քննարկումներ, իրավիճային խնդիրների լուծում, սեմինար պարապմունքներ և ինքնուրույն գործնական հանձնարարականների կատարում ու ներկայացում։
 
Տեսական դասախոսությունների և սեմինար պարապմունքների թեմաները՝
• Արտահանման հսկողության միջազգային և ներպետական գործընթացները։ Միջազգային պայմանագրերի, բանաձևերի, ՀՀ վերաբերելի օրենքների վերլուծություն,
• Արտահանման վերահսղության համակարգի մկջազգային ռեժիմները և ներպետական կազմակերպությունները,
• Արտահանման գործընթացը, ներառյալ հսկվող ապրանքների և տեղեկատվության արտահանման, նույնականացման,
• Հսկվող և չհսկվող ապրանքների, տեխնոլոգիաների և տեղեկատվության նույնականացում, դասակարգում,
• Թույլտվության ստացում և ռիսկերի գնահատում,
• Ներքին համապատասխանության ծրագիր,
• Արտահանման վերահսկողությունը գիտության ոլորտում։
Գործնական հանձնարարությունները բաղկացած կլինեն դեպքերի ուսումնասիրություններից, նորմատիվ իրավական ակտերի համեմատական վերլուծություններից և պայմանագրերի կազմումից, բացի այդ մասնակիցները կվերլուծեն եվրոպական փորձի վրա հիմնված դեպքերը, իսկ դասընթացի նյութերը հասանելի կլինեն Microsoft Teams համակարգով։
 
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
 
Պատվական Ոսկանյան, ք.գ.թ., Երկակի նշանակության, զգայուն ապրանքների հետազոտությունների ոլորտում մի շարք ծրագրերի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխտնօրեն, Ռազմական և երկակի օգտագործման առարկաների և տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի ղեկավար։
 
Էմիլյա Տիտանյան, Իննովացիոն հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի տնօրեն, Ռազմական և երկակի օգտագործման իրերի և տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի իրավախորհրդատու, Բելգիայի թագավորության Լիեժի համասարանի ասպիրանտ (հետազոտության ոլորտը՝ երկակի նշանակության առանձնահատկությունները, շրջանառության վերահսկողություն)։

«Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում»

Եվրասիա միջազգային համալսարանը ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով` «Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով:

«Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները»

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի հետ համատեղ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները» թեմայով ուսուցիչների մեկօրյա մեթոդական վերապատրաստում: