Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Հռոմի Սապիենզա Համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
Դիմելու գործընթացը կազմված է երեք փուլերից՝
- Առաջադրում – Թեկնածուների ընտրություն և առաջադրում
- Առցանց դիմում – Սապիենցայի տեղեկատվական համակարգում առաջադրված թեկնածուների կողմից հայտի և փաստաթղթերի ներկայացումը
- Վերջնական ընտրություն – Ընտրության արդյունքները մինչև 2021 թվականի ապրիլի վերջ:
Առաջադրման համար պահանջվում է՝
- Իտալերենի կամ անգլերենի իմացության B2 մակարդակ:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝
Բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝
- Ինքնակենսագրություն
- Մոտիվացիոն նամակ
- Գնահատման տեղեկագիր
- Կրթական պայմանագիր (ձևաչափ՝ https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/learning-agreement-student-mobility-studies-docx_en) (դասընթացներին կարելի է ծանոթանալ https://corsidilaurea.uniroma1.it/en)
Ասպիրանտները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝
- Ինքնակենսագրություն
- Մոտիվացիոն նամակ
- Ընտրված դասընթացները (մասնագիտություններին և առարկաներին կարելի է ծանոթանալ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes)
- Մանրամասն հետազոտական պրան
- Հրապարակումների ցանկ
- Հաստատման նամակ գիտական ղեկավարի կողմից
Ծրագիրը բաց է մինչև 2021թ. մարտի 1-ը:
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: