Իրավագիտության ամբիոնը հավաքագրում է կամավորների

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը հավաքագրում է կամավորների 2021թ. մարտի 20-ին համալսարանի ուսանողական սրահում կազմակերպվող «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնից աշակերտական մրցույթի աշխատանքները կազմակերպելու նպատակով։ 

Կամավորական աշխատանքների համար կարող են դիմել ԵՄՀ ուսանողները գրանցվելով հետևյալ հղմամբ   https://forms.gle/WSiqxTeJAVuvs8976   մինչև սթ մարտի 18-ը ներառյալ։ 

«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի ավագ դպրոցների ու քոլեջների ավարտական դասարանների սովորողները: