«Իրավախախտումների հատկանիշները. գործնական խնդիրներ» խորագրով հանդիպում

Դասախոսությունների շրջանակներում ուսանողների մոտ տեսական գիտելիքները գործնականի հետ շաղկապելու, ուսանողների տեսական ու պրակտիկ գիտելիքները ամրապնդելու նպատակով իրավագիտության ամբիոնը հաճախակի կազմակերպում է հանդիպում-քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:

Իրավագիտության ամբիոնի 1-ին կուրսի «Իրավունքի և պետության տեսություն» առարկայի շրջանակներում, դասախոս Իզաբելլա Իսկանդարյանը (ի.գ.թ.) հրավիրվել էր առաջատար մասնագետ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանին: Տիկին Մելիքսեթյանը ուսանողների հետ քննարկեց «Իրավախախտումների հատկանիշները. գործնական խնդիրներ» խորագրով թեման։

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի դերախաղ-նմանակում

ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողները «Միջազգային իրավունք» առարկայի շրջանակներում իրականացրեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի դերախաղ-նմանակում, որը նվիրված էր Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի քննարկմանը:Դերախաղի

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)